|
Խորխոռունիներ - Форум
Խորխոռունիներ
| |
Khorkhoruni | Дата: Воскресенье, 27.02.2011, 10:51 | Сообщение # 1 |
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 69
Статус: Offline
| Խորխոռունիներ
|
|
| |
Khorkhoruni | Дата: Воскресенье, 27.02.2011, 10:52 | Сообщение # 2 |
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 69
Статус: Offline
| Խորխոռունիներ Հայոց պատմությունը, ավանդույթները եւ մշակութային ժառանգությունը սերտորեն կապված են հայ ազնվականության հետ։ Ազնվականությունը միշտ էլ հանդիսացել է հայոց հասարակության կազմակերպիչ եւ շարժիչ ուժ, ազգային արժեքների պահապան, պետական մտածողության մարմնավորող եւ հայ ազատագրական պայքարի առաջնորդող։ Խորխոռունիներ, նախարարական տոհմ հին Հայաստանում։ Մովսես Խորենացու մոտ պահպանված ավանդական պատմությունը Խորխոռունիների նահապետ ու անվանադիրը համարում է Հայկ Նահապետի Խոռ որդին։ Ըստ նույն պատմության, Վաղարշակ թագավորը Խորխոռունիներին հանձնարարեց Հայոց Արշակունիների թիկնազորության գործակալությունը, որը նրանք վարեցին մինչև Արշակունի արքայատան անկումը (428)։ Հետագայում Խորխոռունիների իշխանները ավանդական իրավունքով շարունակել են կրել «Հայոց մաղխազ» պատվավոր տիտղոսը։ Հայոց զորաբանակին Խորխոռունիները մասնակցել են 1000 հեծյալով։ Խորխոռունիները ունեցել են չորս տոհմաճյուղ։ Մովսես Խորենացին Խորխոռունիներից հիշատակում է Սուրեն իշխանին, որը 380–ականի վերջին Վահան Առավեղյանի ու Աշխադար Դիմաքսյանի համագործակցությամբ հափշտակեց բյուզանդական մասի Հայոց թագավոր Արշակ Գ–ի գանձերը և անցավ պարսկական մասի Հայաստանում թագավորող Խոսրով Դ–ի տիրապետության ներքո։ Ղազար Փարպեցին վկայում է, որ Արտաշատի 449–ի ժողովում Պարսից Հազկերտ արքայի՝ հայերի դավանափոխության մասին հրովարտակի մերժողական պատասխանին Խորխոռունիներից մասնակցում էր Վրիվ մաղխազը։ Նույն պատմիչը տեղեկացնում է, որ Վարդանանց պատերազմում Գադիշո Խորխոռունին կռվել է Վասակ Սյունու, Խորեն Խորխոռունին՝ Վարդան Մամիկոնյանի կողմում։ Պարսից դեմ Խաղխաղի ճակատամարտում Խորեն Խորխոռունին գլխավորել է հայկական բանակի ձախ, իսկ Ավարայրի ճակատամարտում՝ աջ թևը։ Վերջին ճակատամարտում հերոսաբար նահատակված Խորեն Խորխոռունուն հայ եկեղեցին դասել է սրբերի շարքը։ Սեբեոսը VIդ. վերջին Խորխոռունիներից հիշատակում է Ադաթ և Թեոդոս, իսկ VIIդ. 1-ին կեսին՝ Վահան իշխանին։ Xդ. հիշվում են Խորխոռունի իշխաններ Սարգիսը և Արտավազդը։ 17. Հայկ Նահապետ (Տոհմապետ. 2492-2027) 18. Խոռ I որդի (Գոռ մ.թ.ա. 2107-1725, Տոհմապետ. 381 տարի) ,,Աստված եգիպտական դիցաբանության,,
|
|
| |
Khorkhoruni | Дата: Воскресенье, 27.02.2011, 10:53 | Сообщение # 3 |
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 69
Статус: Offline
| Եգիպտոսի Հայկազուտներ (մայրաքաղաք - Ավարիս) 19. Սասուն Խոռի (Սեսու) (թագավոր. մ.թ.ա. 1725-1707) 20. Հակուբ-հայր (Իակուբհեր) (թագավոր. մ.թ.ա. 1707-1699) 21. Խոռ II Հիանալի (Հիանա) որդի (թագավոր. մ.թ.ա. 1699 - մոտ 1650) 22. Հակոբ I (Ապոպի I) (թագավոր. մ.թ.ա. մոտ 1650-1610) 23. Հակոբ II (Ապոպի II) (թագավոր. մ.թ.ա. մոտ 1610-1600) 24. Կիռնակ (Կեռտա, Կիռտա) (թագավոր. մ.թ.ա. մոտ 1600-1561) Միտանիի թագավորություն. մ.թ.ա. 1555 թ-ից սկսեց իշխել Եգիպտոսից Կիռնակի գլխավորությամբ հեռացած Հայկազուտների դինաստիան: Այն ընդգրկում էր Հայոց Միջագետքը, Անդրեփրատյան Ծոփքն ու Հյուսիսային Ասորիքը և կենտրոնացված պետություն էր: Մ.թ.ա. 1258 թ-ին այն ոչնչացավ, իսկ նրա տարածքն անցավ Ասորեստանին: Միտանիի թագավորության Հայկազուտների գահացանկն ունի հետևյալ տեսքը (փակագծերում տրվում է այս անունների “միջազգային-ընդունված” ձևը). (մայրաքաղաք -ՎաՇուԳա նա) 25. Շուտառնակ Կիռնակի որդի (թագավոր. մ.թ.ա. մոտ 1555-1530) 26. Պարատառնակ որդի (թագավոր. մ.թ.ա. մոտ 1530-1520) 27. Բարսադատար որդի (թագավոր. մ.թ.ա. մոտ 1520-1490) 27. Սաուսադատար (Սանասար) եղբայր (թագավոր. մ.թ.ա. մոտ 1490-1450) 28. Արտադամ I որդի (թագավոր. մ.թ.ա. մոտ 1450-1410) 29. Շուտառնակ II որդի (թագավոր. մ.թ.ա. մոտ 1410-1360) 29. Արտաշումեր եղբայր (թագավոր. մ.թ.ա. մոտ 1360 - ուղ. 1355) 29. Տուշրատա եղբայր (թագավոր. մ.թ.ա. 1355-1327) 29. Արտադամ II եղբայր (թագավոր. մ.թ.ա. 1327-1326) 30. Շուտուառա III որդի (թագավոր. մ.թ.ա. 1326-1325) 30. Սատիվասա Տուշրատայի որդի (թագավոր. մ.թ.ա. 1325-1298) 31. Շուտուառա IV որդի (թագավոր. մ.թ.ա. 1298-1272) 32. Վասաշատ որդի (թագավոր. մ.թ.ա. 1272-1268) 33. Շուտառնակ V որդի (թագավոր. մ.թ.ա. 1267-1258)
|
|
| |
Khorkhoruni | Дата: Воскресенье, 27.02.2011, 10:53 | Сообщение # 4 |
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 69
Статус: Offline
| Արմենիի թագավորություն Այս թագավորությունը, որի գերագահությունը հաճախ միայն ձևականորեն, այնուհանդերձ ընդունում էին մնացած թագավորությունները, ընդգրկում էր Մինչեփրատյան Ծոփքը, Տուրուբերանը, Աղձնիքը, Մոկքը ու Արարատի արևմտյան մասը և իր մեջ տարբեր ժամանակներում ներառում էր բազմաթիվ մանր իշխանություններ: 34. Հրատ I որդի (Տոհմապետ. մ.թ.ա. 1267-1242) 35. Խոռ III որդի (Տոհմապետ. մ.թ.ա. 1242-1227) 36. Գլակ որդի (Տոհմապետ. մ.թ.ա. 1227-1197) 37. Խոռ IV որդի (Տոհմապետ. մ.թ.ա. 1197-1194) 38. Հրատ II որդի (Տոհմապետ. մ.թ.ա. 1194-1180) 39. Շուտառնակ VI որդի (Տոհմապետ. մ.թ.ա. 1180-1137) 40. Հրատ III որդի (Տոհմապետ. մ.թ.ա. 1137-1102) 41. Արբունի որդի (Տոհմապետ. մ.թ.ա. 1102-1075) 42. Հրատ IV որդի (Տոհմապետ. մ.թ.ա. 1075-1035) 43. Բազե I որդի (Տոհմապետ. մ.թ.ա. 1035-985) 44. Խոռ V որդի (Տոհմապետ. մ.թ.ա. 985-941) 45. Հուրիկ որդի (Տոհմապետ. մ.թ.ա. 941-910) 46. Բազե II որդի (Տոհմապետ. մ.թ.ա. 910-883)
|
|
| |
Khorkhoruni | Дата: Воскресенье, 27.02.2011, 10:53 | Сообщение # 5 |
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 69
Статус: Offline
| Արարատի թագավորություն (մայրաքաղաք - Վան) 47. Արամ II որդի (թագավոր. մ.թ.ա. 883-840) Արամեի մասին տեղեկություններ են պահվել Ասորեստանի Սալմանասար III թագավորի (մ.թ.ա. 859-824) արձանագրություններում։ Նա հետ է մղել Սալմանասար III-ի հարձակումները, պահպանել երկրի ռազմաքաղաքական հզորությունը, ընդարձակել թագավորության սահմանները։ Արամեի մեծագործությունը հիշատակվում է Արամ թագավորի մասին ժողովրդական ավանդավեպում 48. Լուտիպրի որդի (թագավոր. մ.թ.ա. 840-835) 49 . Սարդուր I որդի (թագավոր. մ.թ.ա. 835-828) Շարունակելով նախորդների՝ Արամեի և իր հոր՝ Լուտիպրիի քաշաքականությունը, հաջողությամբ դիմակայել է Ասորեստանի կողոպտչական արշավանքներին, ընդարձակել և ամրապնդել թագավորության սահմանները: Գահակալման սկզբնական տարիներին միավորելով Արածանի գետի միջին և ստորին ավազանի «երկրները», արևմտյան սահմանը հասցրել է մինչև Եփրատ գետը: Ասորեստանում Սալմանասար Գ-ի դեմ ապստամբություններն ու գահակալական կռիվները (մ.թ.ա. 827-825) զզլիորեն հեշտացրել են Սարդուրի Ա-ի առաջխաղացումը դեպի հարավ, որտեղ նա պետության սահմաններն ընդարձակել է մինչև Հայկական Տավրոսի լեռնաշղթան և հսկողության ենթարկել կապանները: Նույն ժամանակաշրջանում Սարդուրի Ա միավորել է Վանա լճի ավազանի երկրները և հիմնադրել արքունի նոր բերդաքաղաք Տուշպան (Տոսպավան), որն այնուհետև դարձել է Արարատյան (աքադերեն՝ Ուրարտու) թագավորության ռազմական գլխավոր հենակայանը հարավում՝ ընդդեմ Ասորեստանի: Շինարարական աշխատանքների մասին Սարդուրի Ա-ի արձանագրությունը (աքադերեն պահպանվել է բերդապարսպին: Ըստ այդ արձանագրության՝ նա մեծարվել է «մեծ արքա», «տիեզերքի արքա», «Նաիրի երկրների արքա», «բոլոր թագավորներից հարկեր ստացող արքա», «ճակատամարտերից չերկնչող» և այլ տիտղոսներով: Իր գահաժառանգ որդի Իշփուինիին թողել է ընդարձակ և կայուն սահմաններով թագավորություն:
|
|
| |
Khorkhoruni | Дата: Воскресенье, 27.02.2011, 10:54 | Сообщение # 6 |
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 69
Статус: Offline
| 50. Իշպուինի որդի (թագավոր. մ.թ.ա. 828-810) Ժամանակակից է Ասորեստանի Շամշիադադ թագավորին և հիշատակվում է նրա տարեգրության մեջ (Ուշպինա անունով) մ.թ.ա. մոտավոր 824-ին: Հաջորդել է հորը՝ Սարդուրի Ա թագավորին: Գահակալել է տարեց հասակում (երբ ուներ երիտասարդ որդի և թոռ): Սկզբում իշխել է միահեծան, այնուհետև որդու՝ Մենուայի գահակցությամբ:՝Իշփուինիի անունով պահպանված սեպաձև արձանագրությունները պատմում են նրա հաղթական արշավանքների, թագավորության սահմանների ընդարձակման ու ամրապնդման մասին: Իշփուինիի, ինչպես նաև Մենուայի հետ համատեղ թողած որոշ արձանագրություններ, վերաբերվում են Արարատյան դաշտում, Տուշպայի (Վան), Մանազկերտի և այլ շրջաններում կատարած շինարարական ձեռնարկումներին (բերդաքաղաքներ, պալատներ, ամառանոցներ, այգիներ, ոռոգիչ առուներ և այլն): Իշփուինին կրել է «Մեծ արքա», «Հզոր արքա», «Տիեզերքի արքա», «Նաիրի, Սուրա, Բիայնա երկրների արքա» տիտղոսները: Կյանքի վերջին տարիներին արքայական գահը հանձնելով Մենուային՝ նվիրվել է քրմապետական գործունեությանը: Վանի «Մհերի դուռ» կոչվող ժայռին պահպանված արձանագրությունը ներկայացնում է Իշփուինիի կազմած հաշտից ցուցակը՝ Խալդի աստծո գլխավորությամբ ավագ ու կրտսեր աստվածությունների դիցակարգությունը (նվիրապետությունը): 51. Մենուա որդի (թագավոր. մ.թ.ա. 810-786) Իշփուինի թագավորի որդին, գահակիցը և հաջորդը: Իշփուինիի և Մենուայի համատեղ թագավորության տարիներին Ուրարտուի սահմանները ընդարձակվել են (հարավ-արևելքում հասնելով մինչև Մանա և Բարշուա երկրները, մոտենալով Ասորեստանի արևելյան սահմաններին): Մենուայի միանձնյա թագավորության օրոք Ուրարտուն ապրել է ռազմաքաղաքական վերելք: Կենտրոնական և ծայրամասային մարզերում՝ Վանա լճի շրջակայքում, Արածանիի և Արաքսի վերին հոսանքներում, Կարինի (Էրզրումի) դաշտում Մենուան կառուցել է բազմաթիվ ամրոցներ ; Դա հնարավորություն է տվել ապահովելու պետության անվտանգությունը, հաստատվելու նվաճված երկրներում և հետագա արշավանքներով գրավելու նոր շրջաններ: Հյուսիսում Մենուան հասել է Կարսի շրջան, Ճորոխի ավազան և Արարատի հյուսիսային ստորոտները (որտեղ, Արաքսի աջ ափին, կառուցել է Մենուախինիլի քաղաք-ամրոցը): Դիաուխի (Տայք), Էթիունի, Էրիկուախի և այլ երկրների դեմ տարած հաղթանակները զգալիորեն ամրապնդել են Ուրարտուի դիրքերը հյուսիսում: Այնուհետև Մենուան ռազմական գործողություններ է ծավալել արևմուտքում և հարավ-արևմուտքում՝ Ծուփանիում (Ծոփք), Ալզիում (Աղձնիք), անդրեփրատյան Մելիտեայում (Մալաթիա): Մենուան ստեղծել է ոռոգման լայն ցանց: Ոչ միայն Ուրարտուում, այլ Հին Արևելքում ուրույն տեղ է գրավել Մենուայի կառուցած վիթխարի ջրանցքը՝ շուրջ 80 կմ երկարությամբ, որը խմելու և ոռոգելու ջուր է մատակարարել (այժմ էլ գործում է) Ուրարտուի մայրաքաղաք Տուշպային (Վան): Մենուան ջրանցքներ է անց-կացրել Վանա լճի հյուսիսային, հարավային ու արևելյան ավազաններում և հարակից շրջաններում:
|
|
| |
Khorkhoruni | Дата: Воскресенье, 27.02.2011, 10:54 | Сообщение # 7 |
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 69
Статус: Offline
| 52. Արգիշտի Ա որդի (թագավոր. մ.թ.ա. 786-765) Մենուա թագավորի որդին և հաջորդը: Արգիշտի Ա-ի կառավարման տարիների պատմության համար արժեքավոր աղբյուր են նրա անունով Հայկական լեռնաշխարհի զանազան վայրերում պահպանված սեպագիր արձանագրությունները (ավելի քան 30), մասնավորապես Վան քաղաքի միջնաբերդի Խորխոր կոչվող ժայռին փորագրված տարեգրությունը և նրա կրկնօրինակը: Գահակալման սկզբում Արգիշտի Ա-ն ջանքեր է գործադրել Հայկական լեռնաշխարհի ցեղերին Ուրարտու պետության մեջ միավորելու համար: Արգիշտի Ա-ն նախ միավորել դեռևս անկախ կյանքով ապրող Դիաուեխի (Տայք), Ջաբախա (Ջավախք), Կատարզա, Իգանի (Չըլդր լճի շրջան), Էրիախի (Շիրակ), Խաթե (Եփրատ գետից արևմուտք, Մալաթիա քաղաքի շրջան) ծայրամասային իշխանությունները, Սևանի ավազանի ցեղերին: Այնուհետև ձեռնամուխ է եղել մերձուրմյան Մանա երկիրը Ուրարտուին միացնելուն: Ըստ Խորխորյան տարեգրության, Արգիշտի Ա-ի հետագա արշավանքները հաջորդաբար կատարվել են Ասորեստանի ացդեցության ներքո գտնվող Մանա, Պարսուա, Բուշտու և այլ երկրների դեմ: Ասորեստանի դեմ արշավանքներում Արգիշտի Ա-ն երբեմն հասել է մինչև Բաբելոն: Վճռական հարված հասցնելով Ասորեստանին՝ Արգիշտի Ա-ն տիրել է Հյուսիսային Ասորիքով և Ուրմիա լճի ավազանով անցնող առևտրական մայրուղիներին: Ասորեստանը իր առաջնակարգ դիրքը Առաջավոր Ասիայում հարկադրաբար զիջել է Ուրարտու պետությանը, որը հասել է հզորության բարձրակետին: Գրեթե Հայկական ամբողջ լեռնաշխարհը միավորելով Ուրարտու պետության մեջ՝ Արգիշտի Ա-ն հետևողականորեն վարել է անհնազանդ ցեղային իշխանությունների կենտրոնախույս ձգտումները ճնշելու քաղաքականություն, թուլացրել է նրանց ուժերը, հարկերի ու պարտավորությունների ենթարկել, նրանց տիրույթներում ռազմական հենակետեր ստեղծել, վերաբնակեցրել իր տիրապետության տակ եղած այլ վայտերում (ըստ Խորխորյան տարեգրության, ավելի քան 200 հազար մարդու): Արգիշտի Ա-ն ունեցել է նաև եռանդուն շինարարական և տնտեսական գործունեություն: Արին-բերդում հայտնաբերված արձանագրությունների համաձայն Արգիշտի Ա-ն գահակալման հինգերորդ տարում կառուցել է Էրեբունի քաղաքը, որտեղ վերաբնակեցրել է 6600 հոգի՝ Խաթե և Ծուպա երկրներից: Էրեբունի քաղաքի բերդն ունեցել է արքունի պալատներ և կրոնական տաճարներ, պահեստներում պահվել է զինամթերք և պարեն: Էրեբունին եղել է ուրարտական խոշոր ռազմա-վարչական կենտրոն, որտեղից Արգիշտի Ա-ն և նրա հաջորդները ռազմարշավներ են կատարել դեպի երկրի հյուսիս-արևելյան շրջանները: Կառավարման 11-րդ տարում (մ.թ.ա. 776 թվականին) Արարատյան դաշտում Արգիշտի Ա-ն կառուցել է վարչա-տնտեսական կարևոր նշանակություն ունեցող մեկ ուրիշ քաղաք՝ Արգիշտիխինիլին: Արմավիրի բլրում հայտնաբերված արձանագրությունները պատմում են Արգիշտիխինիլիում և նրա մերձակա շրջանում Արգիշտի Ա-ի շինարարական աշխատանքների և ոռոգող ջրանցքի կառուցման մասին: Գտնվել են Արգիշտի Ա-ին վերաբերվող արձանագրությամբ պատկերազարդ բրոնզե սաղավարտներ, վահաններ և այլ իրեր, որոնց մի մասը պահվում է Էրեբունիի թանգարանում:
|
|
| |
Khorkhoruni | Дата: Воскресенье, 27.02.2011, 10:55 | Сообщение # 8 |
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 69
Статус: Offline
| 53. Սարդուր II որդի (թագավոր. մ.թ.ա. 765-735) Արգիշտի Ա թագավորի որդին էր, գահակիցը և հաջորդը: Սարդուրի Բ-ի գործունեության մասին պատմող տասնյակ արձանագրություններ են հայտնաբերվել Հայաստանի զանազան վայրերում (Վան, Արածանու հովիտ, Արարատյան դաշտ, Սևանի ավազան և այլն): Սարդուրի Բ-ի գահակալման տարիների գլխավոր իրադարձություններն ամփոփվել են մի ընդարձակ տարեգրությունում (հայտնաբերվել է Ռուսական հնագիտական ընկերության արշավախումբը՝ Հ. Ա. Օրբելու ղեկավարությամբ, 1916 թվականի ամռանը, Վանա ժայռի հյուսիսային լանջի արևմտյան որմնախորշի պեղումների ժամանակ): Տարեգրության բնագրերը պահպանվել են որմնախորշի հարավային և արևելյան պատերին (42 տող), կից բացված մեծ քարակոթողին և դրա հիմքին (253 տող), ինչպես նաև մերձակա ժայռին և Վանա Սուրբ Պողոս եկեղեցու պատի շարվածքում հայտնաբերված երկրորդ մեծ քարակոթողին (ջարդված է և թերի): Սարդուրի Բ-ի մասին, թեև միակողմանի, բայց կարևոր տեղեկություններ են պահպանվել նաև Ասորեստանի Թգլատպալասար III թագավորի արձանագրություններում: Գահակալման սկզբում ձեռնարկած բարենորոգումներով Սարդուրի Բ-ն հզորացրել է զինված ուժերը, մի քանի պատժիչ արշավանքներով ճնշել ծայրամասային ցեղերին և ամրապնդել միապետության դիրքերը, բազմաթիվ արշավանքներով ընդարձակել է թագավորության սահմանները: Գլխավոր հակառակորդի՝ Ասորեստանի դեմ մրցապայքարում մ.թ.ա. 753 կամ 752 թվականին հաղթել է Աշշուրնիրարի VI թագավորին և նրան դուրս մղել Հյուսիսային Ասորիքից ու Հյուսիսային Միջագետքից: Սարդուրի Բ-ի գերիշխանությունը ճանաչել և նրան հարկեր են վճարել Մելիտեայի (Մելիտինե), Կումմախայի (Կոմմագենե), Արմեի (Արամ,Հյուսիասային Ասորիքում), Մանայի և այլ թագավորություններ: Նրա օրոք պետության սահմանները հյուսիս-արևմուտքում հասել են մինչև Կուլխա (ԿՈղքիս) երկիրը, Հյուսիսում և հյուսիս-արևելքում՝ Կուր, իսկարևմուտքում Եփրատ գետերը, հարավ-արևմուտքում՝ Կումմախա և Արմե երկրները, հարավում՝ Հյուսիսային Միջագետք և Ասորեստան, հարավ-արևելքում՝ Մանա երկիրը:Սարդուրի Բ-ն մեծարվել է«մեծ արքա», «հզոր արքա», «տիեզերքի արքա», «Բիայնիլի երկրի արքա», «արքաների արքա», տիտղոսներով:Ասորեստանի դեմ պայքարումնա ստեղծել է ռազմաքաղաքական խմբավորում (Մելիտեա, Կումմախա, Բիթ-Ագուսի՝ Արփադ կենտրոնով, Գուրգում՝ Մարկասու կենտրոնով),նրան կտրելով Հյուսիսային Ասորիքի և Փոքր Ասիայի հարավ-արևելյան երկրամասերի կենսական աղբյուրներից (մետաղագործական կենտրոններից, առևտրական մայրուղիներից և այլն): Սակայն մ.թ.ա. 743 թվականին Արփադում, ապա Կումմախայում, երբ Թգլարպալասար III-ը պարտության է մատնել հակաասորեստանյան խմբավորմանը, Սարդուրի Բ-ն կորցրել է իր ազդեցությունը անդրեփրատյան երկրամասերում, արևմուտքում սահմանափակվելով Եփրատ գետով: մ.թ.ա. 735 թվականին Թգլարպալասար III-ը ներխուժել է Ուրարտու և պաշարել Տուշպա բերդաքաղաքը, որի գրավման ապարդյուն փորձից հետո բավարարվել է շրջակա բնակավայրերի կողոպտմամբ ու ավերմամբ: Այդ արշավանքի ժամանակ Թգլարպալասար III-ը թեև կարողացել է Սարդուրի Բ-ից խլել Էնզի (Անձիտ) գավառը և հարակից որոշ հողեր, սակայն նրան չի հաջողվել սասանել Ուրարտուի հզորությունը: Մերձավոր Արևելքում գերիշխանության համար պայքարը հաջողությամբ շարունակել է նաև Սարդուրի Բ-ի որդին՝ Ռուսա Ա-ն: Սարդուրի Բ-ն հավանաբար թաղվել է արքունի դամբարանում՝ Մուսասիրի տաճարում: Նրա արձանագրություններով հայտնաբերված բազմաթիվ առարկաներ (բրոնզե պատկերազարդ վահաններ, սաղավարտներ, կաթսաներ, թասեր և այլն) պահպանվում են Հայաստանի պատմության թանգարանում։
|
|
| |
Khorkhoruni | Дата: Воскресенье, 27.02.2011, 10:55 | Сообщение # 9 |
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 69
Статус: Offline
| 54. Ռուսար I որդի (թագավոր. մ.թ.ա. 735-713) Սարդուրի Բ-ի որդին և հաջորդը։Գահակալման սկզբնական շրջանում ճնշել է կենտրոնախույս ուժերին, ծավալել լայն շինարարական աշխատանքներ, իրականացրել վարչական վերափոխումներ, ընդարձակել պետության սահմանները, հատկապես հյուսիս-արևելքում (Սևանի ավազան) և հարավ-արևելքում` (Ուրմիայի հյուսիսային ավազան)։ Գլխավոր հակառակորդի` Ասորեստամի դեմ ստեղծել է ռազմաքաղաքական խմբավորումներ։ Ռուսա Ա-ի հետ դաշնակցել են Փռյուգիայի, Կապադովկիայի, Կիլիկիայի, Մելիդի քաղաքական միավորումները, Մանայի թագավորությունը։ Դրանով Ռուսա Ա-ն դժվարին կացության մեջ է դրել Ասորեստանի թագավոր Սարգոն II-ին։ Իրադրությունը փոխվել է , երբ մ.թ.ա. 715-ին Ռուսա Ա-ի զորաբանակը պարտվել է վաչկատուն կիմերներից։ Ռուսա Ա-ի դեմ ապստամբել են (Սարգոն II-ի դրդմամբ) որոշ կուսակալներ ու գավառակալներ։ Ռուսա Ա-ն ճնշել է այդ խռովությունը, սակայն մ.թ.ա. 714-ին Սարգոն II-ը ներխուժել է Վանի թագավորություն, ավերել ու կողոպտել նրա հարավային գավառները։ Պաշտամունքային կենտրոն Մուսասիրի տաճարի կործանումից հետո Ռուսա Ա-ն ինքնասպան է եղել։ Նրա հաջորդը` Արգիշտի Բ-ն, վերականգնել է նախկին վիճակը, խափանել Ասորեստանի նվաճողական ծրագրերը 55. Արգիշտի Բ որդի (թագավոր. մ.թ.ա. 713-685) Ռուսա Ա-ի որդին և հաջորդը։Ամրապնդել է կենտրոնական իշխանությունը, վերացրել Ասորեստանի Սարգոն II թագավորի ավերիչ արշավանքի (մ.թ.ա. 714) հետևանքները, հզորացրել բանակը։ Արգիշտի Բ-ի օրոք տերության արևելյան սահմանները հասել են մինչև Կասպից ծով, որի վկայությունն է Արտավետ (Արտաբիլ) քաղաքի մոտ, Սավալան լեռան լանջին պահպանված նրա արձանագրությունը։ Վասպուրականի Արճեշ քաղաքի մոտ թողած արձանագրությունում Արգիշտի Բ-ն հիշատակում է քաղաքի, արհեստական լճի և ջրանցքի կառուցման մասին։ մ.թ.ա. 681-ին նրա մոտ ապաստանել են Ասորեստանի Սինախերիբ (Սենեքերիմ) թագավորի հայրասպան որդիներ Ադրամելիքն ու Շարաշարան (Սանասար)։Արգիշտի Բ-ն կազմակերպել է մարզական խաղեր, անձամբ մասնակցել մրցումներին։ 56. Ռուսար II - որդի (թագավոր. մ.թ.ա. 685-660) Արգիշտի Բ-ի որդին և հաջորդը։ Հզոր նախորդների նման կրել է «մեծ արքա», «տիեզերաց արքա», «արքայից արքա», «Բիայնիլիի արքա» և այլ տիտղոսներ։Գահակալման սկզբնական տարիներին, կիմերների և սակերի սպառնալից արշավանքների պայմաններում, Ռուսա Բ-ն համախմբել է ուժերը, հիմնել նոր ռազմական ամրություններ ու բերդաքաղաքներ, հիմնականում անխախտ պահել պետության սահմանները։ մ.թ.ա. 670-ականներին նա դաշնակցել է կիմերների հետ և արշավել անդրեփրատյան երկրներ։ Ռուսա Բ-ն ռազմաքաղաքական սերտ դաշինք է հաստատել նաև սակերի հետ, որոնք այդ ժամանակ հզոր թագավորություն էին հիմնել Կուր գետի արևելյան ավազանում։Ռուսա Բ-ն զբաղվել է նաև շինարարական աշխատանքներով, նպաստել տնտեսության զարգացմանը։ Զվարթնոցի մոտ պահպանված մի արձանագրության մեջ նա հիշատակում է պարտեզների ու այգիների հիմնման, Իլդարունի (Հրազդան) գետի ջրանցքի կառուցման (ցարդ գործում է) և այդ առթիվ աստվածներին զոհեր մատուցելու մասին։ Հեր (Խոյ) քաղաքի մոտակայքում գերմանական հնագիտական արշավախումբը պեղել է Ռուսա Բ-ի օրոք հիմնած մի մեծ բերդաքաղաք։ Ռուսա Բ-ն հիմնել է նաև Թեյշեբաինի բերդաքաղաքը, այլ բերդեր ու տաճարներ։
|
|
| |
Khorkhoruni | Дата: Воскресенье, 27.02.2011, 10:55 | Сообщение # 10 |
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 69
Статус: Offline
| 57. Սարդուր III որդի (թագավոր. մ.թ.ա. 660-635) 58. Սարդուր IV որդի (թագավոր. մ.թ.ա. 635-625) 59. Էրիմեն ?? (թագավոր. 625-620) 60. Ռուսար III Էրիմենայի որդի (թագավոր. մ.թ.ա. 620-612) Էրիմենի որդին և հաջորդը: Անունը հիշատակված է Թոփրակ-կալեի պեղումներից հայտնաբերված վահանների և այլ առարկաների վրա: Ռուսա Գ-ն շինարարական աշխատանքներ է ծավալել Էրեբունիում և Արգիշտիխինիլիում, որտեղ գտնվել են նրա արձանագրությունները՝ շտեմարաններ կառուցելու վերաբերյալ:
|
|
| |
Khorkhoruni | Дата: Воскресенье, 27.02.2011, 10:56 | Сообщение # 11 |
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 69
Статус: Offline
| Միջագետքի թագավորություն, 61. Սարդուր V որդի (թագավոր. մ.թ.ա. 612-605) 62. Ռուսար IV որդի (Տոհմապետ. մ.թ.ա. 605-570) 63. Սարդուր VI որդի (Տոհմապետ. մ.թ.ա. 570-540) Ադիաբենէ` (մայրաքաղաք - Արբելա) 64. Փառնազ I որդի (Տոհմապետ. մ.թ.ա. 540-515`) 65. Տիրան որդի (Տոհմապետ. մ.թ.ա. 515--482) 66. Վահան I որդի (Տոհմապետ. մ.թ.ա. 482-453) 67. Հրատ V որդի (Տոհմապետ. մ.թ.ա. 453-420) 68. Վան I որդի (Տոհմապետ. մ.թ.ա. 420-395) 69. Զարեհ որդի (Տոհմապետ. մ.թ.ա. 395-371) 70. Վան II որդի (Տոհմապետ. մ.թ.ա. 371-351) 71. Խոռ V որդի (Տոհմապետ. մ.թ.ա. 351-331) 72. Հրատ VI որդի (Տոհմապետ. մ.թ.ա. մոտ 331-323) 73. Արտադամ III որդի (Տոհմապետ. մ.թ.ա. մոտ 323 - 305) 74. Վահան I (թագավոր.մ.թ.ա. 305-285) 75. Խոռ VI որդի (թագավոր.մ.թ.ա. 285-265) 76. Փառնազ II որդի (թագավոր մ.թ.ա 265-225) 77. Խոռ VII որդի (թագավոր. մ.թ.ա. 225-212) 78 ՄաղԽազ որդի (թագավոր. մ.թ.ա. 212 - 160)
|
|
| |
Khorkhoruni | Дата: Воскресенье, 27.02.2011, 10:56 | Сообщение # 12 |
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 69
Статус: Offline
| 0սրոենէ` (մայրաքաղաք - Եդեսիա) 79. Արա ՄաղԽազունի (թագավոր. մ.թ.ա. 160 - մոտ 127) 80. Մազուր որդի (թագավոր. մ.թ.ա. մոտ 127-120) 81. Բաղդասար որդի (թագավոր. մ.թ.ա. մոտ 120-115) 82. Բակուր I որդի (թագավոր. մ.թ.ա. մոտ 115-105) 83. Արման I որդի (թագավոր. մ.թ.ա. մոտ 105-94) 84. Աբգար I որդի (թագավոր. մ.թ.ա. մոտ 94-69) 85. Աբգար II Արիարմեն որդի (թագավոր. մ.թ.ա. մոտ 69 - 53) 86. Արման II որդի (թագավոր. մ.թ.ա. 53 - մոտ 34) 87. Բակուր II որդի (թագավոր. մ.թ.ա. մոտ 34-30) 88. Աբգար III որդի (թագավոր. մ.թ.ա. մոտ 30 - ուղ. 26) 89. Աբգար IV որդի (թագավոր. մ.թ.ա. 26 - մ.թ. 50) 90. Սանատրուկ I որդի (թագավոր. 50-51) 91. Աբգար V ի որդի (թագավոր. 51-75)
|
|
| |
Khorkhoruni | Дата: Воскресенье, 27.02.2011, 10:57 | Сообщение # 13 |
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 69
Статус: Offline
| 92. Սանատրուկ II որդի (թագավոր. 75-110` Մեծ Հայքի հետ) Հույն պատմիչ Արիանոսը Սանատրուկին բնութագրում է որպես բոլոր գործերում խելամիտ, արդարադատ, պատերազմներում քաղաքակորով, կենցաղավարությամբ զուսպ ու չափավոր անձ։ Ըստ Մովսես Խորենացու, Սանատրուկը գրավել և Մեծ Հայքին է միավորել Օսրոյենե–Եդեսիայի թագավորությունը։ Սանատրուկ բարյացակամ հարաբերություններ է հաստատել ինչպես Պարթևական թագավորության, այնպես էլ Հռոմեական կայսրության հետ, զբաղվել շինարարական աշխատանքներով։ Տարոն գավառի արևմտյան կողմում հիմնել է նոր արքայանիստ Մծուրն քաղաքը, նպաստել երկրում առևտրի, արհեստների զարգացմանը։ 93. Վաղարշ Ա ( Մեծ Հայքի ) Հայոց թագավոր 116-144–ին։ Սանատրուկ թագավորի որդին։ 116–ի ամռանը, գլխավորելով հռոմեական նվաճողների դեմ հայերի ազատագրական պայքարը, վերականգնել է երկրի անկախությունը և Պարթևաց Խոսրով Ա արքայի աջակցությամբ հռչակվել Մեծ Հայքի թագավոր։ Տրայանոս կայսեր արկածախնդիր քաղաքականության ձախողումից և 117 նրա մահից հետո, նոր կայսր Ադրիանոսը հարկադրված է եղել Հայաստանից դուրս բերել հռոմեական զորքերը և ճանաչել Վաղարշի անկախությունը։ Նրա գահակալման տարիներն ընթացել են խաղաղությամբ և շինարարական աշխատանքներով։ Ըստ Մովսես Խորենացու, Վաղարշը վերակառուցել է հին Վարդգեսավանը և իր անունով կոչել Վաղարշապատ քաղաքը, այժմ՝ Էջմիածին։ Վաղարշակին գահընկեց է արել Հռոմի Անտոնիոս Պիոս կայսրը՝ Մեծ Հայքի թագավոր կարգելով Սոհեմոսին։ 94. Վաղարշ Բ (ծն. թ. անհայտ – մոտ 198) ( Մեծ Հայքի ) Հայոց թագավոր 186–ից։ Ենթադրվում է, որ Վաղարշ Ա–ի սերնդից էր։ Հռոմի դրածո Սոհեմոսի մահից հետո, օգտվելով կայսրության ներքին գահակալական կռիվներից, Վաղարշ Բ երկրից դուրս է քշել հռոմեական կայազորը և հռչակվել Մեծ Հայքի թագավոր։ 193–ին Վաղարշ Բ հրաժարվել է օգնել Հռոմի արևելյան զորքերի հրամանատար և կայսերական գահի հավակնորդ Նիգերոսին, իսկ վերջինիս պարտությունից հետո բանակցել Սեպտիմիոս Սևերոս կայսեր հետ և կանխել նրա ներխուժման վտանգը։ Հայերին սիրաշահելու և հայ–պարթևական հնարավոր դաշնակցությունը կանխելու նպատակով, կայսրը բարեկամության դաշնագիր է կնքել Վաղարշ Բ–ի հետ, ըսն որի, Հայաստանից դուրս են բերվել հռոմեական զորքերը, Հռոմը պարտավորվել է ամենայն դրամական գումար վճարել հայկական հեծելազորին՝ կովկասյան լեռնանցքները հրոսական ցեղերի ներխուժումից պաշտպանելու համար։ Վաղարշ Բ–ի խոհեմ արտաքին քաղաքականության շնորհիվ պահպանվել է Մեծ Հայքի անկախությանը, ի դեմս նրա, հիմնվել է հայերի ինքնուրույն և ժառանդական արքայատունը։ Վաղարշ Բ նետահար զոհվել է Կովկասի լեռնաբնակների դեմ հաղթական կռիվներից մեկում։
|
|
| |
Khorkhoruni | Дата: Воскресенье, 27.02.2011, 10:57 | Сообщение # 14 |
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 69
Статус: Offline
| 95. Խոսրով Ա Մեծ, Քաջ (ծն.թ. անհայտ– 259) ( Մեծ Հայքի ) Մեծ Հայքի թագավոր 211–ից։ Հաջորդել է հորը՝ Վաղարշ Բ–ին։ Խոսրովի գահակալման տարիները վիճելի են պատմագիտության մեջ։ Գահակալման սկզբին Խոսրովը անցել է Կովկասյան լեռները, պատժել խազրաց և բասլաց ցեղերն, ապահովել պետության հյուսիսային սահմանները։ Պաշտանելով քրմական դասի շահերը՝ հալածել է քրիստոնեական համայնքներին։ 215–ին Հռոմի հետ բարեկամանալու նպատակով այցելել է Կարակալա կայսրին, սակայն ձերբակալվել է։ Կարակալայի արարքը հռոմեացիների դեմ է հանել Հայոց բանակը, և նա հարկադրված ազատել է Խոսրովին։ 216–ին Խոսրովը Պարթևաց զինակցությամբ հաղթել է վերստին նվաճումների ելած Կարակալային։ Իրանում պարթև Արշակունիների դեմ Սասանյանների մղած գահակալական կռիվների ժամանակ Խոսրովը պաշտպանել է Արտավան V Արշակունուն։ Արշավանի պարտությունից հետո Խոսրովը գլխավորել է հակասասանյան ուժերի պայքարը Արտաշիր I–ի դեմ։ Աքեմենյան աշխարհակալությունը վերականգնելու մտադրությամբ 230–ին պարսկական բանակը մտել է Հայոց Միջագետք և հռոմեացվոց Ասորիք՝ պատերազմ սկսելով Հայաստանի և Հռոմի դեմ։ Խոսրովը Հռոմի կայսր Ալեքսանդր Սևերոսի դաշնակցությամբ 232–ի գարնանը հաղթել է պարսկական զորքերին և կասեցրել նրանց առաջխաղացումը։ Ըստ ավանդական պատմության, Արտաշիրի դեմ հաղթական պատերազմի առիթով Խոսրովը Ատրպատականում հիմնել է Դավրեժ քաղաքը։ Այնուհետև շուրջ 10 տարի կռվել է Սասանյանների դեմ և պաշտպանել երկրի սահմանները։ Խոսրովը զոհ է դարձել պարսից կազմակերպած դավադրության։
|
|
| |
Khorkhoruni | Дата: Воскресенье, 27.02.2011, 10:58 | Сообщение # 15 |
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 69
Статус: Offline
| Օսրոյենե–Եդեսիան 93. Աբգար VI ,Սանատրուկ II ի որդի (թագավոր. 110-121). 94. Արման III որդի (թագավոր. 121-138) 95. Արման IV որդի (թագավոր. 138-177) 96. Աբգար VII որդի (թագավոր. 177-212) 97. Աբգար VIII որդի (թագավոր. 212-216) 98. Արման V որդի (թագավոր. 216-232) 99. Աբգար IX որդի (թագավոր. 232-253) 100. Խոռեն VIII որդի (թագավոր. 253-273) 101. Աբգար X որդի (թագավոր. 273-301)
|
|
| |
|
|