|
Երբ թագավորությունը երկնքից հաստատվեց երկրի վրա.... - Форум
Երբ թագավորությունը երկնքից հաստատվեց երկրի վրա....
| |
Khorkhoruni | Дата: Воскресенье, 27.02.2011, 10:26 | Сообщение # 1 |
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 69
Статус: Offline
| Երբ թագավորությունը երկնքից հաստատվեց երկրի վրա, էրիդուն,,Արիաց Դուռն,, եղավ գահանիստ:
|
|
| |
Khorkhoruni | Дата: Воскресенье, 27.02.2011, 10:27 | Сообщение # 2 |
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 69
Статус: Offline
| Երբ թագավորությունը երկնքից հաստատվեց երկրի վրա, էրիդուն,,Արիաց Դուռն,, եղավ գահանիստ: 1. ԱՐԱՐՈՒ ` ( Alalu, Alah, Ar- Ra – Ar- U) Արարիչ 2. Ան ` (Anu) Աստվածների որոշմամբ ՆԻԲՐՈւ-ԽԱՉ մոլորակից Էա/Հայա Աստծո առաջ-նորդությամբ դեպի երկիր շարժվեցին Աստվածները: Ըստ շումերների, Էա/Հայա Աստծո հետ եկած Անունակա աստվածների խնդիրն էր գտնել երկրի վրա իրենց համար այդքան անհրաժեշտ մետաղը, որը մեզ հայտնի է ոսկի անվամբ : Ան/ունակ/ա բառացիորեն նշանակում է «Ա-րարիչ Աստծո ունակ կամ ունակներ»: Համաձայն շումերական ավանդապատումների՝ Անունակաները երկնքից իրենց հետ երկիր բերեցին «կյանքի սերմը», շումերները իրենց գիտե-լիքները ձեռք բերեցին «նրանցից ովքեր երկնքից իջան երկրի վրա»: Անունակաները վարում էին երկկենցաղ կյանք, ըստ Միջագետքի ավանդապատում-ների, ծովից կամ ջրի միջից էր դուրս գալիս ՕԱՆՆ կամ ՕԱՆՆԵՍ (հիշենք Օհան, Օհանես տարբերակները հայերենում) անունով կիսամարդ–կիսա-ձուկ արարածը, որը դրեց շումերական մշակույթի սկիզբը: Շումերական գլխավոր աստվածը, կապված ջրի եւ ձկան հետ, Էա/Հայա աստվածն է (նա շատ էր սի-րում զբաղվել ձկնորսությամբ: Հիշենք մեկ այլ զուգադիպություն՝ օվկիանոսի ամենահայտնի ձկնորսը շնաձուկն է կամ HAYA-ն): Ի պատիվ նրա, հետագայում համաստեղություններից մեկը կոչվեց ձուկ, իսկ նրան երկրպագող քրմերը սկսեցին կրել պատմուճան, որը ձուկ էր հիշեց-նում: Ըստ Միջագետքի դիցահամակարգի, Հիսուն Անունականերին ղեկավարում էին 4 ԴԻՆ.ԳԻՐ բարձրագույն աստվածները՝ ընտրված «Արեւի Ընտանիքի» 12 Աստվածների կողմից: Էա/Հայան Աստվածը 4 ԴԻՆ.ԳԻՐ-ներից մեկն էր: 12 Աստվածների խորհուրդը կազմված էր միայն Հին Աստվածներից, որոնք կապված էին իրար հետ բարեկամական եւ արյունակցական կապերով, հետագայում Աստվածների Խորհրդին անդամակցեցին նաեւ Երիտասարդ Աստվածները՝ սերված Հին Աստվածներից: ԱՆՈւԻ եւ Կումարբիի հակամարտության ժամանակ Կումարբին կծելով պոկում եւ հեռացնում է ԱՆՈՒ աստծո սեռական օրգանը ու կուլ տալիս, որից հետո նա հղիանում է երեք աստվածներով, որոնք ծնվում են նրա գլխից: Կումարբիի գլխից ծնված աստվածների մեջ էր ամպրոպի եւ կայծակի աստվածը` հուրրիթական, հետագայում հաթի-հեթական, ուրարտական գլխավոր աստված Թեշուբը:Երկիրը երկնքից կառավարող վերջին արեւապաշտական եւ կրակապաշտական աշխարհների աստվածը դարձավ` Հողմի և անձրևի աստվածը: Հայերենի միջոցով Թեշուբի ստուգաբանությունը բացահայտում է հետեւյալը` Թեշուբ> Թեյշիբանի>Թեժանել, թեժ խոսք ասել: Նա ամպրոպի եւ կայծակի արեւապաշտական անպարտելի աստվածն էր, վերջին գերագույն տիրակալը եւ թագավորը, «Հուրիների» գերագույն աստվածը անվերապահորեն ճանաչված բոլոր պանթեոնների կողմից: Կումարբիի հայրենի քաղաք Ուրքեշն էր, սակայն հարկավոր է նշել, որ մ.թ.III տա րի առաջ այնտեղ պաշտվում էր անդրշիրիմյան տարածքների աստված Ներգալը. այն նշանակում է «ներս մտնել, գալ», որի խորհրդանիշը սուրն էր: Սեբեոսի Պատմությունից իմանում ենք, որ «Անգեղայ» կոչումը կապված է առասպելական Տորքի անվան հետ: Անգեղը հայկական աստվածներից մեկն է, որը համարժեք է Ներգալ աստծուն: Անգեղ աստծո հաջորդ անունն է Բագարատ, որը հին պարսկերենում նշանակում է «աստվածատուր»: Աստվածների սերնդափոխման ժամանակ Կումարբին կործանեց Անու աստծուն, Անուն անիծեց Կումարբիին, որ նա գահընկեց կարվի իր իսկ սերնդի կողմից: Ըստ ավանդապատումի` Թեշուբի հայրը՝ Կումարբին, գահընկեց է եղել բոլոր աստվածների համաձայնությամբ: Գահընկեց արված Կումարբին շարունակում է երկնային գահի համար իր պայքարը: Այդ նպատակով նա կենակցում է ժայռի հետ, եւ ծնվում է Ուլլիկումմի քարե հրեշը, որը բոլոր աստվածների հակառակորդն էր, նա չի տեսնում, չի լսում եւ մեծանում է շատ արագ` սպառնալով ոչնչացնել ամեն ինչ, նա անպարտելի է, քանի որ նրա արմատը գտնվում է ջրի մեջ, նա սնվում է ջրից : Ուլլիկումմեին անզոր է կանգնեցնել նաև Իշտար-Շավուշկան: Ամպրոպի աստված Թեշուբի դեմ պայքարելու համար Կումարբի աստծո գլխավոր զենքը դարձավ Ուլլիկումին: Կումարբին վերջնականապես հրաժարվում է Թեշուբի դեմ պայքարից միայն այն ժամանակ, երբ ստորգետնյա աշխարհի «ԷԱ» աստվածը կտրում եւ անջատում է Ուլլիկումմին Ուպելլուրիի ուսից` օգտվելով իր մոտ պահպանված դանակից, որով աշխարհի արարման ժամանակ առանձնացվել էր երկինքը երկրից: Այդ սիմվոլիկ դանակով է պատկերված Միհր աստվածը :
|
|
| |
Khorkhoruni | Дата: Воскресенье, 27.02.2011, 10:29 | Сообщение # 3 |
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 69
Статус: Offline
| 3. Էա ` (Հայա, Էնկի , Խալդի, Xaya) Էա/Հայա Աստծո գլխավորությամբ Անունակաները հիմնեցին առաջին կենտրոնը, որը ըստ շումերների կոչվեց Էդե(ի)ն՝ «Արդարության տուն», Հին Կտակարանի Եդեմը, հայկական Դրախտը եւ լատինների paradisus-ը, ավեստայի pairi.daՍza-ը: Ակնհայտ է, որ շումերների համար իրենց նախնիների երկիրը Դրախտն էր, որտեղ չկար դաժանություն եւ հուսահատություն, որտեղ ապրում էին Մեծ Աստվածները: Ելնելով շումերական «Էնմերքարը եւ Լուգալբանդը» ավանդապատումից՝ Ս. Կրամերը կարծում էր, որ շումերական կառավարիչները ունեին անսովոր ջերմ կապեր Արատտայի հետ, որը գտնվում էր Կասպից ծովի հարակից տարածքներում, ավելի հստակ՝ Հուրումի լեռներից այն կողմ, որտեղ ապրել են հուրիթները: Այնուհետեւ, Ս. Կրամերը ա-սում է, որ դրախտի գաղափարը եւ Աստվածային Այգին շումերական ծագում ունեն, իսկ Էդեմ անունով տարածքը գտնվում էր Տիգրիս եւ Եփրատ գետերի հով-տում: Խալդի ` Ուրարտուի գերագույն և ռազմի աստվածը: Զոհաբերության ծավալ ` 17 եզ, 34 ոչխար, 6 ուլ Թեշուբ` Նա ամպրոպի եւ կայծակի արեւապաշտական անպարտելի աստվածն է: Զոհաբերության ծավալ` 6 եզ, 12 ոչխար Շիվ Աինի` Արևի աստվածը, նույնացվում է թևավոր շրջանի հետ: Զոհաբերության ծավալ`4 եզ, 8 ոչխար
Ներքո բերված աստվածները Միջագետքի ավանդապատումներում համարվում են Էա/Հայա/Էնկի Աստծո ժառանգները: Զավակներ Ner.Gal, Gi.Bil, Du.Muzi, Mar.Duk, Nin.GischI.ZiddaI, Abu, Adapa, Anschan, Arazu, Asalleuhi, Enschag, Kulla, Lachar, Ninazadim, Ninsi-mug, Pecht, Suschkinbanda, UmՖtanku, Umutannak: Դուստրեր Azimun, Nansche Nimmu, Ninsar, Nin.Agal, Ninkurra, Ninsutu, Ninti, Nintulla: Ադապի (EN.MEN.DUR.AN.NA) սերունդ Ուբարտուտու, Սաթի, Էնշի, Կունին, Մալուլու, Իրիդ, Էնկիմե, Մատուշալ, Լու Մաշ, Զիհուսուդրա-Նոյ: Զիհուսուդրա/Նոյի որդի, Հաբեթի սերունդ Թորգոմ, Հայկ:
|
|
| |
Khorkhoruni | Дата: Воскресенье, 27.02.2011, 10:29 | Сообщение # 4 |
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 69
Статус: Offline
| Շումերական Նիբրու-աքքադական Նիփփուրը (այս տերմինի լատինատառ ձեւն է NIPPUR (մենք այն պայմանականորեն թարգմանում ենք որպես Նիփփուր, այլ ոչ թե Նիպպուր) դարձավ Էնկի-Էա/Հայա Աստծո հաջորդ գլխավոր կենտրոնը, որտեղից նա կառավարում էր աշխարհը, սկզբնական արձանագրություննե-րում Նիբրու տերմինի համարժեքը հանդիսանում էր խաչը: Շումերները կարծում էին, որ երկրի բնական կենտրոնը գտնվում է Նիբրու կամ Նիփփուր(ում) քաղաքում: Նիփփուրի ծիսական կենտրոնը կոչվեց ԴՈւՐ.ԱՆ.ԿԻ-«մուտք/դուռ/ երկնքի/Անի/ եւ երկրի/կիի /միջեւ»: Շումերական եւ աքքադական ավանդապատումներից Էա/Հայա Աստծո մասին բերված այս հիմնական տեղեկությունները հնարավորություն են տալիս կատարե-լու 1-ին եզրակացությունը: - Էա/Հայա Աստվածը, ըստ շումերների, ամեն ինչ ստեղծած Աստծո (Արարիչ Աստծո) առաջնեկն է, հանդես է գալիս որպես Դինգիր եւ գլխավորում էր երկիր ուղարկված Անունականերին՝ նպատակ ունենալով գտնել երկիր մոլորակի վրա իրենց անհրաժեշտ նյութը՝ ոսկին: - Էա /Հայա Աստվածը ձեռք բերեց Էնկի տիտղոսը, նրա կառավարման կենտրոնը դարձավ Էդենը՝ «Արդարության տունը» կամ Դրախտը: - Էնկի/Էա/Հայա Աստվածը կառուցեց բնակավայր Աստվածների եւ մարդկանց համատեղ բնակության համար եւ անվանեց ԷՐ.Ի.ԴՈւ(ք) «Հայրական բարձունք»: - Էնկի/Էա/Հայա Աստվածը Նիփփուրում կառուցեց իր ծիսական կենտրոնը եւ կոչեց ԴՈւՐ. ԱՆ.ԿԻ-«Մուտք երկնքի եւ երկրի միջեւ»: «Էնկի և Նինմահ, մարդու արարումը» ավանդապատումում ներկայացված է, թե ինչպես էր Էնկի/Էա/Հայա Աստվածը, փորձարարական եղանակով, Էնգ(կ)ուր տա-րածքում ստեղծում օգնական մոդելին: Նրան այդ գործում օգնում է Նամմու նախամայրը, որը ծնել է բոլոր Մեծ Աստվածներին: Նամմու նախամորն են ուղղում բոլոր Աստվածները իրենց բողոքը եւ խնդրում են բարեխոսել Էնկի/Էա/Հայայի մոտ օգնական ստեղծելու համար, նախամայրը հա-մոզում է էնկի/Էա/Հայա Աստծուն, խոստանում է, որ նրան օգնական ստեղծելու գործում կօգնեն Նինմահը, Շուզիանան, Նինիմադը, Նինբարան Նինմուգը, Շարշարգաբան եւ Նինգունան աստվածները, որոնք կկազմեն շրջան, երբ կստեղծվի նոր կյանքը: Ըստ ավանդապատման՝ Նինմահը Աբզու-ից պո-կեց մի կտոր եւ սկսեց պատրաստել օգնականին: Նինմահը ծնեց 6 օրինակ մոդելները, որոնք լավ չէին ստացվել: Այսպես է ներկայացվում նրանց ճակա-տագիրը: 1-ին մոդելի ձեռքերը, ոտքերը թույլ էին եւ լավ չէին աշխատում, Էնկին նրան դարձրեց թագավորական թիկնապահ: 2-րդը լավ չէր տեսնում, նրան Էնկին դարձրեց երգիչ, 3-րդի ոտքերն էին ծուռ, եւ Էնկին նրան դարձրեց արծաթագործ, 4-րդը ամուլ էր, Էնկին նրան ամրացրեց ջրով եւ նրա մարմնին կյանք տվեց, 5-րդը կին էր, ով չէր կարող ծնել եւ նրան դարձրեց ջուլհակ, 6-րդ մոդելը անսեռ էր, եւ Էնկին նրան պալատական կավատ դարձրեց: Նինմահը իր ձեռքից գցեց Աբզուի մնացորդը եւ դիմեց Էնկիին՝ ասելով, բոլոր նրանց, ում դու կյանք տվեցիր, ես տվեցի ճակատագիր, հիմա ես կստեղծեմ, իսկ դու նրան ճակատագիր կտաս. այսպես է նկարագրված կատարելագործված մոդելի արարումը Էնկիի կողմից: Էնկին սկսեց ծեփել Ձեւը ներսից եւ դրսից Գլուխը, ձեռքերը, մարմնի մասերը: Նինմահը այսպես ասաց թախանձագին, (դիմելով Էնկիին) Արմատը քո վեր բարձրացնելով, Թող սերմը դատարկվի իգական մարմնում, Եվ կինը կհղիանա: Եվ ծնվեց ՈՒմուլը(Լուլուն): Նինմահ-Նիհուրսագիին հաջողվեց շտկել մոդելի թերությունները եւ հասնել կատարելության: Կատարյալ օգնականը կոչվեց «Լուլու-խառնված, ստացված»: Գոհ արդյունքից՝ Նինմահ-Նիհուրսագը բարձրացրեց նրան եւ բացականչեց. «Այդ ես ստեղծե-ցի, իմ ձեռքերը ստեղծեցին»: Շումերական նկարիչներից մեկը պատկերել է այդ պահը: Արարման ընթացքը էնկի/Հայայի մոտ զարգանում էր օրինաչափ, «առաջին մարդու» հիման վրա ստեղծվեցին արական եւ իգական օգնականները եւ դա իրակա-նացրեց Էնկի/Հայան՝ «Նուդիմմուդը» կամ «գեղեցիկ իրերի արարողը», ինչպես նրան անվանում էին շումերները: Շումերական ավանդապատումները շարունակում են ներկայացնել Էնկի/Հայա Աստծո գործունեությունը եւ պատմում են, որ Էնկի/Հայան կատարելագոր-ծեց «Լուլուին», ստեղծեց նրա համար ռեգեներացիայի հնարավորություն, այսինքն՝ «Լուլուն» ձեռք բերեց սերունդ ունենալու կարո-ղություն: Էնկին շատ զայրացավ, երբ իմացավ, որ Էնկի/Հայան Լուլու օգնականին ստեղծել է Անունակի պատկերով եւ տվել է նրան սերունդ ունենա-լու կարողություն: Էնլիլը մեղադրեց Էնկի/Հայային ասելով, որ շուտով այդ օգնականը կկարողանա ինքնուրույն ճաշակել կյանքի պտուղը: Էնկի/Հայա Աստծո կյանքում մեծ տեղ ունի Նրա քույր Նինմահը կամ Նիհուրսագը-«Լեռնային գագաթների տիրուհին», նա մշտապես իր հսկո-ղության տակ էր պահում Էնկի/Հայա Աստծո արտամուսնական կյանքը եւ, սակայն, «Լեռնային գագաթների տիրուհին» չկատարեց իր ամենագլխավոր պարտա-կանությունը: «Ադապի պատմությունը» ավանդապատումը պատմում է, թե ինչպես Էնկի/Հայա Աստծո 7-րդ զավակ Ադապը ծնվեց մահկանացու կնոջից եւ դար-ձավ ամենասիրելին:
|
|
| |
Khorkhoruni | Дата: Воскресенье, 27.02.2011, 10:30 | Сообщение # 5 |
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 69
Статус: Offline
| 4. Ադապ ` (Adam,Aram) Ադապը շումերական դիցաբանական մշակույթում համարվում է Էրիդու քաղաքի որդին, առաջին քուրմը եւ ճանաչվում է որպես Էրիդուի իմաս-տուն, որը համադրել է գիտությունը եւ կրոնը: Էնկի/Հայա Աստծո ցանկությամբ Ադապը ներկայացավ Ա (Ան) Աստծուն, Ադապը տեսավ Տիեզերքը եւ անցավ Ա-րարիչ Աստծու փորձությունները: Ավարտելով ուսուցումը աստվածների մոտ՝ Ադապը ստացավ «ԿԻ.ԲՈւ.ԴՈւ» աղյուսակը, որը պարունակում էր թվային համակարգը հասկանալու սկզբունքը, երկնքի եւ երկրի գաղտնիքները: վերադարձավ Շումեր, որտեղ աստվածուհի Նինկարրակը ցույց տվեց նրան այն բոլոր հիվանդությունները, որով ախտավորված էր մարդկությունը եւ ցույց տվեց, թե ինչպես իրականացնել բուժումը: Էություն Արարող Աստ-վածը իր 7-րդ զավակին ստեղծեց իր Էությունից՝ որպես «Արարչի Դեմքով Արարված Պատկեր» մահկանացու կնոջ միջոցով, որի հապավումը դարձավ Ադապ տերմինը: Ադապը անմահ չէր, սակայն Էնկի/Հայան բացահայտեց նրա համար Մեկ Էության իրական գաղտնիքը, անմահությունը ձեռք բերելու համար Ադապը պետք է իր հոգեւորը հասցներ կատարելության: Միեւնույն ժամանակ Էնկի/Հայան արգելեց Ադապին նյութական աշխարհը կամ նրա գլխավոր արտահայ-տիչը՝ Եսը դարձնել առաջնային, ասելով - եթե նա համտես անի «կյանքի հացը» եւ «կյանքի ջուրը», ապա երբեք անմահություն չի ունենա: Էնլիլի կավից պատրաստված մարդու՝ Էնկի/Հայա-ի Աստվածային Էությունից արարված Ադապի պատմությունները հետագայում անցան Հին Կտակարան, միահյուսվեցին եւ հայտնի դարձան որպես առաջին մարդ Ադամի ստեղծման պատմություն: «ԷԱ», «ԱԴԱՊ» հապավումների վերլուծման սկզբունքով վերծանենք նաեւ «ԱԴԱՄ» հապավումը եւ կստանանք հետեւյալ պատասխանը՝ «Արարչի Դեմքով Արարված Մարդ»: Ինչպես տեսնում ենք, թե «ԷԱ», թե «ԱԴԱՊ» հապավումը եւ թե «ԱԴԱՄ» հապավումը համահունչ են իրենց իմաստներով եւ ներկայացնում են մեկ երեւույթ, մեկ լեզվամտածողության շրջա-նակներում: Ադապի հեղինակությամբ գրվել է մի աշխատություն, որը կոչվում է «Ժամանակի համադրության վերաբերյալ ըստ աստվածային Ա-նուի եւ աստվածային Էնկիի»: Աստվածներից ստացած գիտելիքները եւ կոչումը Էնմեն-դուրաննա-Ադապը փոխանցեց իր որդուն որպես ժառանգութ-յուն ասելով՝ «Գիտնական մարդը, որը պահպանում է աստվածների գաղտնիքը, իր սիրելի որդուց երդում կվերցնի եւ Շամաշ եւ Ադդադ աստվածների առաջ եւ կհանձնի նրան աստվածների գաղտնիքը»: Ըստ Էա/Հայա Աստծո գենեզիսի՝ Ադապը իր գիտելիքները փոխանցեց Զիհուսուդրային, ով Հին Կտակարա-նից մեզ հայտնի է Նոյ անվամբ:
|
|
| |
Khorkhoruni | Дата: Воскресенье, 27.02.2011, 10:32 | Сообщение # 6 |
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 69
Статус: Offline
| 5. Սաթ ՝ (Set – Drak) « մ.թ.ա. 490460 թ 249425 թ » , Նիպուրում թագավորեց 241035 տարի : 6. Աղուղիմ ՝ ,,Էնշի,, (Alulim ) « մ.թ.ա. 249425 թ 220625 թ » , էրիդույում թագավորեց 28800 տարի : 7. Աղաղգառ ՝ ,,Կունին,, (Alalngar ) « մ.թ.ա. 220625 թ 184625 թ » , Էրիդույում թագավորեց 36000 տարի : ,, Խոռենացու՝ Ազովրոս ,, : 8. Արմեն Հուան (En-men-lu-ana) ,,Էրմէնղուան, Մալուլու,, ՝ « մ.թ.ա. 1854625 թ 141425 թ » , Բագն Թիբուրույում թագավորեց 43200 տարի : 9. Արմեն Հաղան (En-men-gal-ana} ,,Էրմենգաղան, Իրիդ,, ՝« մ.թ.ա. 141425 թ 112625 թ » , Բագն Թիբուրույում թագավորեց 28800 տարի: 10. Թամազ (Dumuzi} ,, Դումիզի , Էնկիմե,, ՝ « մ.թ.ա. 112625 թ 76625 թ » , Բագն Թիբուրույում թագավորեց 28800 տարի : 11. Արմեն Դուռան (En-men-dur-ana (also Emmeduranki)),, Էրմենդուան, Մատուշալ ,, ՝ « մ.թ.ա. 76625 թ 55625 թ » , Սիպպարում թագավորեց 21000 տարի 12. ՈՒբար Թութուշ ՝ ,,Լու Մաշ ,, (Ubara-tutu ) « մ.թ.ա. 55625 թ 37025 թ » , Շառուպաքում թագավորեց 18600 տարի : 13. ՈՒթնապիշթիմ ` ,,Ziusudra (also Zi-ud-sura and Zin-Suddu; Hellenized Xisuthros: Զիհուսուդրա, Քսի Սութր ,, ՝ « մ.թ.ա. 37025 թ 18425թ » , Շառուպաքում թագավորեց 18600 տարի : 18425 թ ` ջրհեղեղը մաքրեց երկիրն::
|
|
| |
Khorkhoruni | Дата: Воскресенье, 27.02.2011, 10:32 | Сообщение # 7 |
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 69
Статус: Offline
| «Ատրահասիս» ավանդապատումում ամենայն մանրամասնորեն նկարագրված են ջրհեղեղին նախորդող զարգացումները: Ա Արարիչ Աստծո զայրացած Էնլիլ զավակը ցանկանում էր ազատվել անհնազանդ Անունականերից եւ Էնկի/Հայա Աստծո կողմից արարված մարդկանցից՝ ջրհեղեղի միջոցով: Երկու եղբայր-ների մեջ առաջացած հակամարտության ժամանակ Ա Արարիչ Աստվածը պաշտպանեց Էնկի/Հայա Աստծոն, Էնկի/Հայան փրկեց մարդկությանը կործանումից Ատրա-հասիս-Զիհուսուդրայի միջոցով: Անունակաների եւ Էնկի/Հայա Աստծո կողմից ստեղծված Եդեմ-Էդեն «Արդարության տունը» կործանվեց Մեծ Ջրհեղեղից: Ջուրը ծածկեց ամեն ինչ, եւ Էնլիլը նույնպես հասկացավ իր կատարած մեծ սխալը, այն ամենը, ինչ ստեղծել էին Անունակաները, ոչնչացավ: Երբ ջուրը հետ քաշվեց, Էնկի/Հայա Աստծո հավատարիմ ժառանգ քուրմ Ատրահասիս-Զիհուսուդրան-Նոյը կարողացավ իր նավը կառանել Մերձավոր Արեւելքի Արարատյան աշխարհի ամենա-բարձր սարի՝ Մասիսի վրա: Ջրհեղեղի դեպքերից հետո Էնկի/Հայա Աստվածը եւ Անունակաները ընտրեցին նոր հոգեւոր կենտրոնի վայրը եւ անվա-նեցին Էրիդու(ք)-«տուն հեռվում կամ տուն տանից հեռու»: Դինգիր Աստվածների կամքով Անունակաները սկսեցին օգնել մարդկանց՝ վերականգնելու կորցրածը: Այդ հարաբերությունների արդյունքում, ըստ ավանդապատումների, ծնվեց շումերական կոչվող մշակույթը կամ վերականգնվեց Մեկ Էութ-յան գաղափարախոսությունը: Մեկ Էությումը նորից ներկայացրեց Էնկի/Հայա Աստվածը, իսկ Անունակաները հեռացան՝ իրենց տեղը զիջեցին «ընտրյալ մարդուն»: Ջրհեղեղից հետո Արարիչ Աստծո եւ փրկված մարդկանց միջեւ կապը պահպանվեց Էնկի/Հայա եւ Ատրահասիս-Զիհուսուդրա-Նոյի միջոցով: Համաձայ Շումերական ժամանակագրության որը վերականգնվել է 12 խորհրդա նշանների օգնությամբ համաշխարհային ջրհեղեղը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ արևը գտնվել է «12 խորհրդանշաններից կազմված» նոր համակարգի կարիճի (նախկին օձ) մասում: Ըստ Շումերական նյութերի ժամանակակից ցիվիլիզացիայի տարիքը կազմում է 260.200 երկրային տարի կամ մոտավորապես 10 արևային տարի կամ 10 արարչա կան օր: Արևի մեկ ամբողջ պտույտը կենդանակերպի 12 նշանների միջով հավա սար է 25920 -26400 տարվա,յուրաքանչյուր ժամանակային հատվածը խոհրդա նշվում է կենդանակերպի նշաններից մեկով, որտեղ արևը մնում է 2160 /2200 երկ րա ին տարի: Ժամանակակից չափագրումները հաստատում են Շումերական գիտ նականների հաշվարկների ճշտությունը, արևի մեկ ամ բողջ պտույտին կենդանա կերպի 12 նշանների միջով իրոք կազմում է 25920 -26400 որը կոչվում է պրեցեսիա: Հրապաշտական գաղափարախոսների հազարամյակներ տևած աշխատանքի շնոր հիվ Շումերներական ժամանակա շրջանում ամբողջացրած գիտելիքներով աստղա գետները կարողացան հաշվել պրեցեսիան, ապահովելով հաշվարկային բարձր ճշտություն: Հրապաշտական գաղափարախոսների կողմից երկնակամարի կատա րած բաժանումը 12 մասերի, առ այսօր անփոփոխ է: Շումերների «12 մասից կազմված», տիեզերական հաշվարկային համակարգը բացարձակ հեղինակություն էր ապահովում և նրանցից հետո բոլոր ժամանակա շրջանի գիտնական գրիչները տվյալ ժամանակաշրջանում կատարվող իրադար ձությունները և դեպքերը գրանցում էին համաձայն «12 խորհրդանշանների»՝ երկ նային ժամանակացույցի: Շատ հաճախ թագավորի գահ բարձրանալու կամ գահից իջնելու ժամանակահատվածը կապվում էր «12 խորհրդանշաններից» մեկի հետ: Ջրհեղեղի աղետը իր հեր թին համապատասխանում է Շումերական նախաջր հեղեղյան վերջին ՈՒԲԱՐՏՈՒ ՏՈՒ կառավարիչի կառավարման ժամանակաշրջանին և ըստ հին կտակարանի Նոյի ժամանակաշրջանին:
|
|
| |
Khorkhoruni | Дата: Воскресенье, 27.02.2011, 10:33 | Сообщение # 8 |
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 69
Статус: Offline
| 14. Հաբեթ` ,,Habethostr,, 15. Հոմեր` ,,Homo,Man,Ariman,Arman,Manu,Mard,, 16. Թորգոմ` ,,Teg – Arama,Taklad,, 17. Հայկ` ( Enkimena,Hayomard,KHald) Հայկազունիներ [Մհեր Հակոբյան..ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՌԱԶՄԱԿԱՆ Տ Ա Ր Ե Գ Ի Ր Ք,ԳԻՐՔ ԱՌԱՋԻՆ..]
|
|
| |
Khorkhoruni | Дата: Воскресенье, 27.02.2011, 10:34 | Сообщение # 9 |
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 69
Статус: Offline
| 17. Հայկ (մ.թ.ա. 2492-2027, Տոհմապետ 465 տարի) Հայ ժողովրդի անվանադիր նախնին, որը Բաբելոնից եկավ Արարատի երկիր և իր հովանավորության տակ առավ Հաբեթի ժառանգ ժողովուրդներին, որոնց անվանեց հայ, իսկ երկիրը՝ Հայաստան: Կովկաս լեռնաշղթայի և Պոնտոս (Սև) ու Կասպից ծովերի միջև տարածվող երկիրը Հայկը ժառանգել է հորից, Մասսյաց և Արագած լեռների միջնատարածքում բնակվող Թորգոմից: Հայկը, չկարողանալով տանել Բել Նեբրոֆթին, համախմբելով իր եղբայրների, որդիների ու թոռների ուժերը, ապստամբում է և թոթափում բռնակալի գերիշխանությունը: Բելը որդիներից մեկին պատգամավոր է ուղարկում Հայկի մոտ և պահանջվում հնազանդվել, սակայն Հայկը խստությամբ ետ է ուղարկում պատգամախոսներին: Տիտանյան Բելը մեծ զորաբանակով ներխուժում է Հայկի բնակության սահմանները: Արարատյան տերության հարավի՝ Կադմոսի տան տիրակալ Կադմոսը փախչում է Հայկի մոտ՝ իրենից առաջ սուրհանդակներ ուղարկելով Հայկի մոտ՝ ՙԳիտցած եղիր, որ Բելը գալիս է քո վրա անմահ քաջերով և երկնադեզ հասակով կռվող հսկաներով՚ Մ. Խորենացու ՙՊատմություն Հայոց՚ գրքից են): Կադմոսը թոռան միջոցով տեղեկանալով թշնամու ներխուժման մասին Հայկը շտապով հավաքում է իր թոռներին ու որդիներին և Հարք գավառից հասնում է ծովակի ափի, որի ջրերն աղի էին և մանր ձկներ ունեին (Վանա լիճ), հեռվից տեսնելով թշնամու ամբոխը Հայկը ճանաչում է Բելին: ՙՀայկը տեսնելով լավ սպառազինված Տիտանյանին և նրա աջ ու ձախ կողմի ընտիր մարդկանց, կանգնեցնում է Արամանյակին և երկու եղբայրներով աջ կողմը: Կադմոսն իր ուրիշ որդիներով՝ ձախ կողմը, որովհետև սրանք աղեղ և սուր օգտագործելու մեջ հաջողակ մարդիկ էին, իսկ ինքը կանգնում է առջևից, իսկ մյուս բազմությունը կանգնեցնում է իր ետևում, դասավորում մոտավորապես եռանկյունու ձևով ու դանդաղ առաջ է շարժվում՚ ; Հայոց մեջ ռազմավարական հանճարը փայլատակել է դեռևս պատմության արշալույսին: Բելի դեմ կռվի ժամանակ 300 հայկյանները, չերկնչելով ստվար թշնամուց, մարտն ընդունել են քաջաբար. ՙԵրբ երկու կողմի հսկաներն իրար մոտ հասան, երկրի վրա ահագին դղրդյուն բարձրացրին իրենց գրոհներով և իրար վրա ահ ու սարսափ էին գցում իրենց հարձակումների ձևերով: Այնտեղ երկու կողմից ոչ սակավ հաղթանդամ մարդիկ սրի բերանի հանդիպելով՝ թավալվում, ընկնում էին գետնին, և կռիվն անորոշ էր մնում՝ երկու կողմերն էլ անպարտելի մնալով: Այս անսպասելի տարակուսական դիպվածը տեսնելով՝ Տիտանյան արքան զարհուրեց և հետ քաշվելով՝ սկսեց բարձրանալ այն բլուրը, որտեղից իջել էր, որովհետև մտածում էր ամբոխի մեջ ամրանալ, մինչև բոլոր զորքը հասնի, որպեսզի երկրորդ անգամ ճակատամարտ սարքի: Աղեղնավոր Հայկը այս բանը հասկանալով՝ իրեն առաջ է նետում, մոտ է հասնում արքային, պինդ քաշում է լայնալիճ աղեղը, երեքթևյան նետը դիպցնում է նրա կրծքի տախտակին, և սլաքը շեշտակի անցնելով նրա թիկունքի միջով, գետնի մեջ է խրվում. այս կերպով՝ ճոխացած Տիտանյանը կործանվում, ընկնում է գետնին և շունչը փչում է: Իսկ ամբոխն այս քաջության ահագին գործը տեսնելով՝ փախչում է, ամեն մեկը իր երեսը դարձած կողմը՚: Հայկ Աղեղնավորը մ.թ.ա. 2492 թվականին Խոշաբ գետի ափին հաղթել է Բելին: Դա է պատերազմի չգրված օրենքը. միշտ էլ հաղթել են այն զորավարները, ովքեր ճշգրտորեն են որոշել, թե երբ և ինչպիսի հնարամտությամբ պիտի հաղթական հարված հասցնեն թշնամուն: Բելի ուժերը ջախջախելուց հետո Հայկը վերադառնում է Արարատյան երկրի Հարք գավառի իր բնակատեղը, իսկ ՙԲելի դիակը հրամայում է տանել Հայք և թաղել մի բարձրավանդակ տեղում, ի տես իր կանանց ու որդիների՚ (էջ 89): Ճակատամարտի տեղում նա կառուցում է Հայկ Դաստակերտը, որի անունով շրջակա գավառը կոչվեց Հայոց ձոր, իսկ այն բլուրը, որի վրա նետահարվել էր Բելը, անվանվեց Գերեզմանք: Բելին սպանելուց հետո Հայկը Հայաստանի հարավային մասերը հանձնում է Կադմոսին, իսկ ինքը գալիս է Հայք գավառը և մահվանից առաջ սկսում զանազան կարգադրություններ անել: Հայ ազգի նահապետությունը նա հանձնում է իր ավագ որդուն՝ Արմենակին,
|
|
| |
Khorkhoruni | Дата: Воскресенье, 27.02.2011, 10:35 | Сообщение # 10 |
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 69
Статус: Offline
| (մայրաքաղաք -ՀայկաՇեն, մ.թ.ա. մոտ 2493թ); Հայոց Ձորի ճակատամարտը ավանդորեն համարվել է վիպական, հեքիաթային և այլն, սակայն ուշադիր ուսումնասիրողը այստեղ ոչ մի <<հեքիաթային>> տարր չի գտնի, քանզի մարտական գործողությունները և դրան նախորդող ու հաջորդող իրադարձությունների նկարագրությունը նման ենթադրության որևէ հիմք չի թողնում: Սկսենք նրանից, որ հակառակորդի բանակի մասին խոսելիս <<երկնադեզ հսկաներ>> և <<հավերժ քաջեր>> ասելով Մովսես Խորենացին կամ այն աղբյուրը, որից օգտվել է նա, առաջին դեպքում ուղղակի ուզեցել են ընդգծել հակառակորդի բանակի ընտիր կազմը, նրանում հատկապես հաղթանդամ ռազմիկների մեծ քանակությունը, իսկ երկրորդում ըստ երևույթին նկատի է ունեցվում հետագա պարսկական մատյան գնդի նման մի զորաբանակի մասնակցությունը, որի կազմը ինչպես հայտնի է անփոփոխ էր և այն անվանվում էր նաև <<անմահների գունդ>>: Ըստ երևույթին այս զորագունդը հանդիսացել է Սարգոն Աքքադացու (մ.թ.ա. 2316-2261) 5.400-անոց վարձկան-մշտական զորաբանակի նախատիպը, որն էլ հետագայում իր զարգացումը ստացավ Աքեմենյան և Սասանյան բանակներում: Ինչ վերաբերվում է այս ճակատամարտ-ի թվականին, ապա տոմարագիտական հաշվարկներով ապացուցվել է նրա կոնկրետ տարին, ամիսը և օրը: Իր հերթին առաջնորդվելով <<Համադրման մեթոդ>>-ով` կարելի է պարզել նաև, թե ով է եղել թշնամիների առաջնորդը` Մովսես Խորենացու հիշատակած <<Բել>>-ը: Այսպես, ինչպես երևում է միջագետքյան սեպագրերի ուսումնասիրություններից, Միջագետքի քաղաք-պետությունների միջև մոտ 200 տարի տևած հյուծիչ պատերազմները մ.թ.ա. մոտ 2500 թ-ին այնքան թուլացրին դրանք, որ համաձայն <<Նիպպուրյան արքայական ցանկ>> անունով պահպանված արձանագրության, այդ ժամանակ. <<Ուրը հաղթվեց և գահը տեղափոխվեց Ավան (Էլամի մայրաքաղաքը – Մ.Հ.)>>: Դրանից հետո որոշ ժամանակ Միջագետքում (առնվազն Քիշում, Լագաշում, Ադաբում և Ումմայում) գերիշխեց Էլամը, որի արքան այդ ժամանակ, համաձայն Լագաշում և Ադաբում գտնված մի քանի իրերի վրա արված մակագրությունների, Մեսիլիմն էր, և որը կրում էր նաև Քիշ քաղաքի լուգալի (այդ ժամանակաշրջանում` քաղաքի ավագանու կողմից ընտրվող կառավարիչ-զորավար) տիտղոսը: Պարզ է դառնում, որ հենց միջագետքյան քաղաքների այս երկարատև և ավերիչ պատերազմների արձագանքներն են, որ պահպանվել են Խորենացու (Գիրք 1, գլուխ 10) մոտ (<<… այն ժամանակ ամեն մի մարդ խելագարված սուրն ընկերի կողն էր կոխում, ձգտում էին մեկը մյուսի վրա տիրելու>>), և դրան հաջորդած պատմության մեջ հայտնի Միջագետքյան քաղաքների քիչ թե շատ կայուն առաջին միավորումն իրականացրած Էլամի և Միջագետքի արքա Մեսիլիմի գործունեությունն է, որ Մովսես Խորենացու կողմից ընկալվել է որպես. <<… և Բելին պատահմամբ հաջողվում է բռնանալ և բոլոր երկրները գրավել>>: Այս սխեմայում լիովին տեղավորվում են նաև Հայկ Նահապետի գործողությունները, որը չհամակերպվեց այս ամենի հետ, և նոր արքայի <<աշխարհանվաճ>> նկրտումները, որը ցանկացավ հնազանդեցնել նաև Հայկին ու նվաճել նրա երկիրը: Ինչ վերաբերվում է հիշատակվող Բաբելոն քաղաքին, որն արձանագրություններում առաջին անգամ հիշատակվում է այս դեպքերից միայն մոտ 200 տարի հետո, այն էլ որպես միայն երկրորդական մի քաղաք, ապա դա ամենայն հավանականությամբ կարելի է բացատրել նրանով, որ նախ այն հիշատակված է Աստվածաշնչում և բացի այդ հետագա հազարամյակներում այն Միջագետքի ամենահայտնի քաղաքն էր և պատմիչների կարծիքով ցանկացած Միջագետքյան տիրակալ բնականաբար հենց այն պետք է ունենար որպես իր մայրաքաղաք: Այսպիսով կարելի է եզրակացնել, որ <<Բել>>-ը իրականում Էլամի և Միջագետքի արքա Մեսիլիմն (մ.թ.ա. մոտ 2502 - ուղ. 2492) է, իսկ նրա` ըստ Խորենացու հետևակ (քանի որ այդ ժամանակ ձին դեռևս չէր օգտագործվում մարտական նպատկներով) բանակը` Էլամի և Միջագետքի քաղաք պետությունների միացյալ բանակը, որը հենց այդ պատճառով էլ իր ժամանակի համար աննախադեպ էր իր մեծությամբ: *
|
|
| |
Khorkhoruni | Дата: Воскресенье, 27.02.2011, 10:35 | Сообщение # 11 |
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 69
Статус: Offline
| Շումերական քաղաքակրթության ճգնաժամը բերեց նրան, որ Միջագետքում իշխանության հասան սեմիտական ծագում ունեցող ցեղերը: Արդեն Սարգոն Աքքադացին (մ.թ.ա. 2316-2261) հիմնեց մինչ այդ իր նախադեպը չունեցող մի բռնապետություն, որը իր հզորության գագաթնակետին հասավ նրա թոռ Նարամ-Սուենի (մ.թ.ա. 2237-2200) օրոք: Սակայն վերջինիս արտաքին քաղաքականությունը սպառնալիք էր դարձել իր բոլոր հարևանների համար, իսկ բռնատիրական ներքին քաղաքականությունը երկրում առաջացրել էր խորը դժգոհություն: Իսկ այն բանից հետո, երբ Նարամ-Սուեն, գրավելով Նիպպուրը իրեն աստված հռչակեց, կատարելով չլսված սրբապղծություն, արդեն իսկ անտանելի պայմաններում գտնվող Միջագետքի քաղաքները ապստամբեցին և օգնություն խնդրեցին Արատտայից: Վերջինս քննարկվող ժամանակաշրջանում հանդիսանում էր տարածաշրջանի ամենազարգացած պետություններից մեկը: Արդեն առաջին շումերական, իսկ հետագայում աքքադական աղբյուրները մանրամասն խոսում են հայերի առաջին պետության` Հայկական լեռնաշխարհում ստեղծված Արատտայի քրմապետության մասին, որն իր բնույթով աստվածապետական պետություն էր: Երկրի գլխին էր կանգնած և անսահմանափակ լիազորություններով էր օժտված Մեծ քուրմը, որը ըստ ավանդության նշանակվում էր ՙՏիեզերքի տիրուհու՚` Մայր աստվածուհու կողմից: Նրան կից գոյություն ուներ խորհրդակցական մարմին` Ավագների ժողովը, որի հետ Մեծ քուրմը խորհրդակցում էր կարևոր հարցերով: Բանակը ղեկավարում էր ՙԳլխավոր շտաբ՚-ը, որը շումերական աղբյուրներում կոչվում էր ՙԱրշավանքի տուն՚: Այն զարդարված էր թանկարժեք քարերով զարդարված զենքերով, իսկ նրա ղեկավարը նստում էր ոսկե գահի վրա, ոտքերի տակ ունենալով ոսկե աթոռակ: Գոյություն ուներ մշտական և պրոֆեսիոնալ բանակ, որը պատերազմի ժամանակ համալրվում էր աշխարհազորային ուժերով: Պետք է նշել, որ հենց Արատտայում առաջին անգամ ձին սկսեցին կիրառել մարտական նպատակներով, որը սկսած մ.թ.ա. 2200 թ-ից, որոշ ժամանակ հսկայական ռազմական և հոգեբանական առավելություն ապահովեց Հայկական բանակին: Աշխարհում առաջին անգամ ստեղծվել էր հեծելազոր զորատեսակը: Աքքադի հզորացումը սպառնալիք էր նաև Արատտայի համար: Դրա համար էլ, ստանալով օգնության խնդրանք, որոշվեց այն չթողնել առանց արձագանք: Հայկական բանակը (մոտ 50.000, որից մոտ 20.000 հեծյալ)` Էնրիդապիզիրի գլխավորությամբ, չհանդիպելով էական դիմադրության, սրընթաց երթով հասավ Միջագետքի հարավ: Տեղեկանալով այդ մասին` Նարամ-Սուենը Նիպպուր քաղաքում կենտրոնացրեց իր բանակը (մոտ 120.000) և Հայկական բանակի մոտենալուն պես այն մարտակարգի բերեց: Քանակական առավելությունը պատկանում էր աքքադացիներին, բայց որակական գերակշռությունը գտնվում էր Հայկական բանակի կողմում: I փուլ – Հայկական հեծելազորը անցավ հարձակման և պարտության մատնեց թշնամուն, որը, շփոթվելով և չդիմանալով, դիմեց փախուստի: II փուլ – Հայկական հեծելազորը հետապնդեց և գլխովին ջախջախեց թշնամուն: Հայերը կորցին մոտ 1.000, թշնամին` մոտ 70.000 զինվոր: Նարամ-Սուենը սպանվեց: Թշնամու բանակի մնացորդները հավաքվեցին Պարսից ծոցի հյուսիս-արևելյան ափին: Միջագետքը ընկավ Արատտայի գերիշխանության տակ: Ստեղծվեց Հայկական Առաջին համաշխարհային գերիշխանությունը, որը տևեց 91 տարի 40 օր: Հայկական Առաջին համաշխարհային գերիշխանությունը ազատագրեց Միջագետքի ժողովուրդներին բռնապետությունից ու վերականգնեց հին կարգերը: Ավելին, որպես ազատարար հայտնված Հայկական պետությունը չդարձավ բռնությամբ տիրող ու թեև Միջագետքը ենթարկվում էր Արատտային և հարկ էր վճարում, սակայն այն ձեռք բերեց տեղական բնակչության կողմից ընտրվող կառավարիչների կողմից իրականացվող լայն ինքնավարություն, կառավարիչներ, որոնք ընտրվում էին և կառավարում հստակ որոշված ժամկետներում: Միջագետքում մնացած Հայկական կայազորները կատարում էին բնակչության անվտագության պահպանման և խաղաղապահ ֆունկցիա: Սակայն արդեն այստեղ սկսվեց այն բացասական տենդեցը, որը հետագայում իր զարգացումը ստացավ և բարձրակետին հասավ արիական արշավանքների ժամանակ, երբ թեկուզ և դրական առաքելություն կատարելու պատճառով Հայաստանը զրկվում էր իր առողջ, ստեղծարար և երիտասարդ ուժից, քանի որ այլ տարածքներում տեղակայված կայազորների զինվորները հիմնականում մերվում էին տեղական բնակչության հետ ու հետագայում թեև շատ դանդաղ, բայց այնուամենայնիվ կորցնում իրենց ազգային դիմագիծը, որի արդյունքում այդ տարածքի բնակչությունը գենետիկորեն և մշակութային տեսանկյունից ուժեղանում էր, զարգանում, իսկ Հայաստանը մարդկային ստեղծագործական առողջ ռեսուրսի կորստի պատճառով` թուլանում:
|
|
| |
Khorkhoruni | Дата: Воскресенье, 27.02.2011, 10:37 | Сообщение # 12 |
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 69
Статус: Offline
| 18. Արամանյակ որդի (Տոհմապետ. մ.թ.ա. 2027—1981 ) Արմենակը Հայք գավառը և նրա սահմանակից երկրները հանձնում է իր Խոռ և Մանավազդ եղբայրներին: Իսկ ինքը գնում է Արարատի աշխարհ: Մոտակա լեռը իր անվամբ կոչում է Արագած, իսկ երկիրը՝ Արագածոտն; արարեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ; 19. Արամայիս որդի (Տոհմապետ. մ.թ.ա. 1981-1941) Արմենակից հետո նահապետությունը շարունակում է նրա անդրանիկ որդի Արամայիսը, որը իր հոր նման թողնում է հայրական երկիրը, գնում դեպի հարավ, հիմնում իր անվամբ կոչվող Արմավիր քաղաքը, իսկ գետը՝ Երաստ թոռան անվամբ կոչվում է Երասխ: Նա իր Շաբա որդուն, որն աչքի էր ընկնում շատակերությամբ, տալիս է Ախուրյան գետի մոտակա երկիրը, որն այնուհետև կոչվում է Շիրակ: Մովսես Խորենացին (Գիրք 1, գլուխ 12) հայտնում է, որ Արամայիսը հիմնեց Արմավիրը: Նա չի ճշտում, թե ինչ պատճառով Արամայիսը մայրաքաղաքը Հայկաշենից տեղափոխեց դեպի ավելի հյուսիս գտնվող իր նոր քաղաքը, սակայն համընդհանուր պատմության հետ համադրելիս ակնհայտ է դառնում, որ դրա պատճառը Արաբական թերակղզուց դուրս եկած քոչվոր ամորիացիների մ.թ.ա. մոտ 2010 թ-ից սկսած ավերիչ արշավանքներն էին Միջագետքում` Արատտայի քրմապետության հարավային նահանգների անմիջական հարևանությամբ, որոնք սպառնում էին երկրի մայրաքաղաքին: Այսպիսով Արամայիսի գահակալության տարիների նրա հիմնական գործողությունը լիովին համապատասխանում է այն ժամանակի ոգուն, երբ Չամչյանը նշում է նրա գահակալության տարիները: հետո ապրեց ??? տարի, արարեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ։ (մայրաքաղաք – Արմավիր, մ.թ.ա. մոտ 2010 թ)
|
|
| |
Khorkhoruni | Дата: Воскресенье, 27.02.2011, 10:38 | Сообщение # 13 |
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 69
Статус: Offline
| 20. Ամասիա որդի (Տոհմապետ. մ.թ.ա. 1940-1909) Արամայիսին հաջորդում է նրա Ամասիա որդին, որը Արմավիրը հանձնում է ավագ որդուն՝ Գեղամին, իսկ ինքը՝ Փառող և Ցոլակ զավակների հետ գնում է հարավ արևելք: Մի մեծ լեռան ստորոտում կառուցում է երկու քաղաք՝ Փառոխոտն ու Ցոլակերտ, որոնք միմյանցից մեկ օրվա ճանապարհի հեռավորություն ունեին: Մխիթար Այրիվանցին, խոսելով Արամայիսին հաջորդած նրա որդի Ամասիայի (մ.թ.ա. 1940-1908) մասին (մաս 2), հայտնում է. <<Ամասիան մեծ սարն անվանեց Մասիս: Այդ ժամանակ հայտնվեցին ամազոնուհիները, այսինքն կանացի զորքը, որոնք Թորգոմի սերնդից էին, որը նկատելով անհնազանդություն իր բանակում, սպանեց բոլոր տղամարդկանց և իր բանակը կազմեց միայն կանանցից: Նա իր գահը տեղափոխեց Ալիոն և ասպատակելով ամայացրեց երկիրը: 11 թագավորներ հավաքվեցին միասին և ոչնչացրին նրանց>>: Հիմք ընդունելով Ամասիայի գահակալության տարիները և դրանք դիտարկելով համընդհանուր պատմության ֆոնի վրա՝ ակնհայտ է դառնում, որ այս հաղորդման մեջ խոսքը կրկին վերաբերվում է ամորիացիներին, իսկ ավելի կոնկրետ, այստեղ արտահայտված են սեպագիր աղբյուրներից հայտնի հետևյալ իրադարձությունները. մ.թ.ա. 2003 թ-ին ամորիացիները կործանեցին Ուրի III դինաստիայի պետությունը և, հիմնավորվելով Միջագետքի քաղաքներում ու Իսինայի I դինաստիայի պետության գլխավորությամբ ստեղծելով ապակենտրոնացված և տարբեր քաղաքներից կազմված մի պետություն, շարունակեցին իրենց հարազատ գործը՝ ռազմարշավները` մ.թ.ա. XX դարում բազմիցս ներխուժելով Արատտայի տարածք: Սակայն Իսինայի I դինաստիայի քաղաք պետությունը, որը մոտ 70 տարի գերիշխանություն ուներ ամորիացիների այլ քաղաք-պետությունների նկատմամբ և գլխավորում էր նրանց, մ.թ.ա. մոտ 1930 թ-ին Լիպիտ-Իշտար (մ.թ.ա. 1934-1924) արքայի օրոք պարտություն կրեց ավելի շատ տեղական տարրի վրա հիմնված և սրընթաց վերելք ապրող Լարսայի քաղաք-պետության արքա Գունգունումից (մ.թ.ա. 1934-1905) և արդյունքում կորցրեց ժառանգաբար Իսինայի արքաների պատկանող <<Ուրի արքա>> տիտղոսն ու իշխանությունը ողջ Հարավային Միջագետքի վրա: Ավելին. Լարսայի հաջորդ արքա, նախորդի որդի Աբիսարիխան (մ.թ.ա. 1905-1895) վերջնականապես պարտության մատնեց Իսինայի I դինաստիայի հերթական արքա Ուր-Նիպուրտային (մ.թ.ա. 1924-1895), որի արդյունքում հետագա մի քանի տասնամյակները Իսինան հիմնավորապես մղվեց երկրորդ պլան: Ինչպես տեսնում ենք Մխիթար Այրիվանցու հաղորդումները լիովին հաստատվում են սեպագիր աղբյուրների հաղորդած տվյալներով, քանզի ակնհայտ է, որ Ամասիայի գլխավորած Արարտտան մասնակցել է վերը հիշատակված և ըստ երևույթին Լարսայի կողմից գլխավորվող 11 պետությունների (կամ քաղաք-պետությունների) դաշինքին, որն էլ ծանր հարված է հասցրել Իսինայի կողմից ուղղորդվող և շրջակա երկրների համար պատուհաս դարձած ամորիացիներին: Նշենք նաև, որ Աբիսարիխան ամենայն հավանականությամբ այդ դեպքերի ժամանակ կառավարում էր որպես իր հայր Գունգունումի գահակից և հենց դրանով է բացատրվում վերջինիս ու Ամասիայի ժամանակակիցությունը: Մխիթար Այրիվանցու այս հաղորդումը, որն ավելի համառոտ հաստատում է նաև Վարդան Արևելցին, շատ ուշագրավ է և պետք չէ այն անուշադրության մատնել, զուտ նրանում հիշատակվող <<ամազոնուհիներ>>-ի պատճառով: Ըստ երևույթին սեմիտական ծագում ունեցող ամորիացիները եղել են զարգացման մայրիշխանության փուլում և Մխիթար Այրիվանցին այն տեղեկությունը, որ ամորիացիներին ղեկավարում էին կամ առնվազն նրանց մոտ մեծ հեղինակություն ունեին կանայք, չկարողանալով ընկալել այլ կերպ, նրանց համարել է ամազոնուհիներ: Այսպիսով Ամասիայի գահակալության տարիներին տեղի ունեցած իրադարձությունները ևս լիովին համապատասխանում են այն ժամանակի ոգուն, երբ Չամչյանը տեղադրել է նրա գահակալության տարիները:
|
|
| |
Khorkhoruni | Дата: Воскресенье, 27.02.2011, 10:38 | Сообщение # 14 |
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 69
Статус: Offline
| 21. Գեղամ որդի (Տոհմապետ. մ.թ.ա. 1908-1859) Գեղամը իր նախորդների նման Արմավիր քաղաքը թողնում է Հարմային և Սիսակ որդու հետ գնում արևելք, ուր մի ծովակի ափին բազմաթիվ բնակավայրերի հետ կառուցում է նաև իր թոռան անվամբ Գառնի քաղաքը՝ Ազատ գետի ափին, Գեղամա լեռներից մեկի վրա: Ծովն ու երկիրը նրա անունով էլ կոչվում են Գեղամա: Հորը հաջորդող Սիսակը իր աշխարհը ընդարձակում է մինչև Կուր և Երասխ գետերը, անցնում Կուր գետը, երկրի տարածքները հասցնում մինչև Կասպից ծով: Գեղամա ծովակից երկրի տարածքները Կուր գետն ընկած տարածքը նա անվանում է Սյունիք կամ Սիսևանք: Իսկ Կուրից մինչև Կասպից ծով՝ իր երկրորդ անվամբ՝ Աղվանք: Ամասիայի որդի Գեղամի (մ.թ.ա. 1908-1858) գործողությունները, որն ամեն կերպ շենացնում էր երկիրը և հատկապես Արարատ նահանգը, ևս ամբողջովին համապատասխանում են համաշխարհային պատմության իր ժամանակվա ոգուն, իսկ նրա գահակալության՝ Չամչյանի բերած տարիները կրկին լիովին հիմնավորված են երևում ժամանակի իրադարձություններ ֆոնի վրա, քանզի ակնհայտ էր, որ պետք էր շենացնել ավերված երկիրը ու նախ և առաջ վերաշինել թշնամու նոր ասպատակություններից առավել զերծ՝ Արատտան համեմատաբար հյուսիս ընկած շրջանները: Նույնը կարելի է ասել նաև նրա որդի և հաջորդ Հարմայի (մ.թ.ա. 1858-1827) մասին, որին հայրը, ի դեպ, պատվիրում է ապրել Արմավիրում` բնականաբար շենացնելով հենց այն տարածքը, որն առավել ապահով էր հարավից սպառնացող թշնամուց: 22. Հարման որդի (Տոհմապետ. մ.թ.ա. 1859-1826) Արմենակից մինչև Հարմա նահապետը երկիրը լցվեց հայերով, բայց նաև շրջապատված էր թշնամիներով, որոնք օգտվելով այն բանից, որ հայերը միաբան չեն, սկսեցին հարձակվել նրանց վրա: 23. Արամ I որդի (թագավոր. մ.թ.ա. 1826-1770) Արամը կարողանում էր իրեն ենթարկել հայ իշխաններին, ստեղծել ամրակուռ պետություն, նա հիսուն հազար զինվորներով հարձակվում է Հայաստանի արևելքը նվաճած Ասորեստանի Նյուքարի վրա, վերջինիս սպանում, իսկ դիակը բերում Արմավիր: Այնուհետև նա արշավում է երկրի հարավային տարածքները զավթած Բարշամ ասորու վրա, որին հաղթում է և շարժվում արևմուտք: Դայապիս իշխանը պարտություն է կրում, Արամը նվաճում է Կապադովկիայից Մանա ընկած երկրները: Արամը կուսակալ է կարգվում Մշակում, որը տեղի հայերին հայերեն խոսել ստիպելու հանձնարարական է ստանում: Մշակը հիմնում է Մշակ քաղաքը, որը բնակիչները, հայերեն լավ չիմանալու պատճառով, Մաժակ են անվանում: Արամի կառավարման վերջին օրերին Հայաստանի վրա է հարձկվում Ասորեստանի Մինոս թագավորը, բայց Արամը հաղթում է նրան և շարունակում կառավարել երկիրը՝ մարգարտե վարսակալ ունենալով, որն այն ժամանակ կրում էին միայն թագավորները: Արամ I Միավորիչի նրա որդի Արա I Գեղեցիկի և վերջինիս որդի Արա II Կարդոսի գործողությունները ևս լիովին համապատասխանում են համաշխարհային պատմությանը և այն ժամանակին, երբ Չամչյանը տեղադրել է նրանց գահակալության տարիները 24. Արա I Գեղեցիկ որդի (թագավոր. մ.թ.ա. 1770-1744) Արամին հաջորդում է նրա որդին՝ Արա Գեղեցիկը, որի մահից հետո Հայաստանը նվաճվում է Ասորեստանի կողմից: Ասորեստանի թագավոր Մինոսի կին Շամիրամը սպանում է ամուսնուն, հաջորդում նրան և տարվելով Արայի գեղեցկությամբ ցանկանում է ամուսնանալ վերջինիս հետ, որն արդեն տասներկու տարի ամուսնացած էր Նվարդի հետ: Տեսնելով, որ գործադրած բոլոր ջանքերն ու խոստումները ապարդյուն են անցնում, նա ցանկանում է կռվով նվաճել նրան: Արարատյան աշխարհում, Երասխ գետից հարավ, հայ և ասորի զորաբանակները հանդիպում են միմյանց, չնայած Շամիրամը հրամայում է Արա Գեղեցիկին գերի վերցնել, բայց կռվի դաշտում հայ արքան հերոսաբար զոհվում է: Շամիրամը ցանկանում է կախարդանքով կենդանացնել նրան, բայց երեք օր անց, երբ դիակը հոտում է, հրամայում է իր զինվորներից մեկին հագցնել Արայի զգեստները և լուր տարածել, թե հայ արքան կենդանացել է: Այնուհետև նա Բզնունյաց ծովի արևելյան ափին կառուցում է Շամիրամակերտ քաղաքը, որպես իր ամառանոց, այս քաղաքը հետագայում Վան թագավորը նորոգում է և իր անվամբ կոչում Վան:
|
|
| |
Khorkhoruni | Дата: Воскресенье, 27.02.2011, 10:39 | Сообщение # 15 |
Лейтенант
Группа: Администраторы
Сообщений: 69
Статус: Offline
| 25. Արա II Արայան որդի (թագավոր. մ.թ.ա. 1744—1726) 26. Անուշավան որդի (թագավոր. մ.թ.ա. 1726-1663) 27. Պարետ որդի (թագավոր. մ.թ.ա. 1663-1613) 28. Արբակ որդի (թագավոր. մ.թ.ա. 1613—1569) 29. Զավան որդի (թագավոր. մ.թ.ա. 1613—1532) 30. Փառնակ I որդի (թագավոր. մ.թ.ա. 1532—1478) 31. Սուրեն I որդի (թագավոր. մ.թ.ա. 1478—1433) 32. Հովանակ որդի (թագավոր. մ.թ.ա. 1433—1402) 33. Վաշտակ որդի (թագավոր. մ.թ.ա. 1402—1380) 34. Հայկակ I I որդի (թագավոր. մ.թ.ա. 1380—1362) 35. Ամբակ I որդի (թագավոր. մ.թ.ա. 1362—1348) 36. Առնակ որդի (թագավոր. մ.թ.ա. 1348—1331) 37. Շավարշ I որդի (թագավոր. մ.թ.ա. 1331—1325) 38. Նորայր որդի (թագավոր. մ.թ.ա. 1325-1301) 39. Վստամ որդի (թագավոր. մ.թ.ա. 1301-1287) 40. Կարեն I որդի (թագավոր. մ.թ.ա. 1287-1283) 41. Գոռակ որդի (թագավոր. մ.թ.ա. 1283-1263) 42. Հրանտ I որդի (թագավոր. մ.թ.ա. 1263-1240) 43. Ընձակ որդի (թագավոր. մ.թ.ա. 1240-1225) 44. Գեղակ որդի (թագավոր. մ.թ.ա. 1225-1195) 45. Հորո որդի (թագավոր. մ.թ.ա. 1195-1192) 46. Զարմար որդի (թագավոր. մ.թ.ա. 1192-1180) Ամենազարմանալի համընկնումը, սակայն, որ գոյություն ունի Չամչյանի գահացանկի և այսպես կոչված <<համընդհանուր ընդունված>> կամ դասական պատմության հետ, դա Չամչյանի նշած` Զարմայրի գահակալության տարիներն են, որն ըստ Խորենացու (Գիրք 1, գլուխ 32) մասնակցել է Տրոյական պատերազմին և զոհվել այդ ժամանակ: Տրոյական պատերազմը ու Տրոյայի կործանումը, որը մոտավորապես տեղադրվում էր մ.թ.ա. XII դարում, ներկայումս մասնագետների մեծամասնությունը ավելի կոնկրետացնում ՝ որպես ամենածանրակշիռ հիմնավորում ունենալով այն հանգամանքը, որ Խեթթիի վերջին արքա Սուպիլուլիումա II-ը, որը գահ է բարձրացել մ.թ.ա. 1190 թ-ին, գրեթե հետք չի թողել իր մասին և նրա կարճատև տիրապետությունից հետո Խեթթին տառացիորեն ջնջվել է պատմության թատերաբեմից: Այս հանգամանքը ներկայումս բացատրվում է մ.թ.ա. 1190 թ-ից Բալկանյան թերակղզուց ներխուժումներ սկսած այսպես կոչված <<Ծովի ժողովուրդներ>>-ի (միկենյան հույներ, աքայացիներ, փռյուգացիներ և այլն) մասսայական և չտեսնված ավերիչ արշավանքով, որոնք ըստ Եգիպտոսի փարավոն Ռամզես III-ի (մ.թ.ա. 1184-1153) <<Անալներ>>-ի կործանեցին Խեթթին և հավանական է, որ հենց նույն ժամանակ էլ 10 տարվա պաշարումից հետո գրավեցին Տրոյան: Այս ամենից պարզ է դառնում, որ Զարմայրը ևս, որը հաշվի առնելով <<Ծովի ժողովուրդներ>>-ի արշավանքի աննախադեպ չափերը, իր ուժերով օգնում էր Տրոյային, նպատակ ունենալով արգելակել ներխուժողների հնարավոր հետագա արշավանքը դեպի Հայաստան, զոհվել է հենց ճշգրիտ այն տարում, երբ ընկել է Տրոյան: Հետաքրքիր է նաև, որ կրկին ըստ Մխիթար Այրիվանցու (մաս 2) Զարմայրը իշխում էր այն ժամանակ, երբՊրիամոս թագավորի խնդրանքով Զայրմարն իր գնդով Ասորեստանի զորքի կազմում օգնության է գնում տրոյացիներին և զոհվում:
|
|
| |
|
|